Հանրագիտարան

Օձունի եկեղեցի

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն գյուղում է գտնվում Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին, որն այլ կերպ անվանվում է Խաչգոնդ եկեղեցի:

Եկեղեցու առաջացման պատմությունը: Ըստ ավանդության հիմնադրվել է մ.թ. 1-ին դարում՝ Թովմա առաքյալի կողմից, որը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների: Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 6-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում:

Եկեղեցու ճարտարապետությունը: Եկեղեցու ճակատին և պատուհանների շրջանակներին կան բարձրաքանդակներ: Հատկապես հետաքրքիր է պատուհանից աջ հրեշտակի կերպարը: Օձունի հրեշտակը ներկայացված է բարդ դիրքում՝ նա կարծես ձեռքերով հենվում է պատուհանի շրջակալին։ Վանքի կողքին գտնվում է 6-րդ դարի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: