Հանրագիտարան

Ռոնալդ Ռեյգան

Ռոնալդ Ռեյգանը (1911թ. փետրվարի 6 – 2004թ. հունիսի 5) Ամերիկայի Միացյալ Նահանգների 40-րդ նախագահն է եղել։ Այս պաշտոնն զբաղեցրել է 1981 թվականից մինչև 1989թ.։
Բազմաթիվ ամերիկացիներ, լսելով Ռոնալդ Ռեյգանի անունը, միանգամից ասում են`   «Ռեյգան-նախագահ», բայց թերևս շատ քչերն են հիշում Ռեյգան-դերասանի մասին: Դեռևս 1960-ականներին հաճախ կլսեինք «նա անգամ դերը չի կարողանում նորմալ խաղալ» արտահայտությունը: Եվ դա Ռեյգանի մասին էր:
 
Տիպիկ ծույլիկը, ով իր կյանքի ընթացքում ոչինչ մինչև վերջ չսովորեց, սակայն նա, ով սառը պատերազմում հաղթանակ տարավ: Ռեյգան, ով համարյա կույր չկրեց ակնոց, Ռեյգան, ով ԱՄՆ-ն դարձրեց աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը նոր տեխնոլոգիաների ոլորտում: Ահա նա`   Ռոնալդ Ռեյգանը՝ մարդ լեգենդն ինչպես Ամերիկայի, այնպես էլ ողջ աշխարհի համար:
 
Բրիտանացի «երկաթյա լեդին»`   Մարգարետ Թետչերը, Ռեյգանին անվանել է «ԱՄՆ հանճարեղ հերոս»: Այդ ամենը Ռոնալդ Ուիլսոն Ռեյգանի՝ ԱՄՆ 40-րդ նախագահի մասին է առանց ում թե՛ ԱՄՆ-ն, թե՛ ամբողջ աշխարհը չէր լինի այնպիսին, ինչպիսին այսօր է:
 
Սառը պատերազմի տարիներին Ռեյգանն իր դերն ամրապնդեց որպես առաջնորդ տարբեր ոլորտներում: 1989-ական թվականներից Ռեյգանի հեղինակությունն սկսեց բարձրանալ: 2001 և 2007 թվականներին տեղի ունեցած հարցումների համաձայն՝ հռչակավոր նախագահների ցակում առաջին և երկրորդ հորիզոնականներն զբաղեցնում էր Ռոնալդ Ռեյգանը:
 
Ամերիկայի ժողովրդի հետ ընդհանուր լեզու գտնելու ունակության համար Ռեյգանն ստացել է «Հռչակավոր հաղորդակցվող» մականունը: Հետաքրքիրն այն է, որ չնայած իր տարեց լինելուն՝ Ռեյգանի ընտրողները միշտ էլ եղել են երիտասարդները: Նրանք վստահել են Ռեյգանին ու լսել բոլոր այն խորհուրդները, որոնք տվել է նա:
 
Ռեյգանը հաճախ կատակում էր իր կյանքից, նախագահության ժամանակ բազմիցս ցուցադրել է իր հումորի զգացումը և հայտնի էր որպես հեքիաթասաց: Նրա բազմաթիվ  կատակներն ու արտահայտությունները նշված են որպես «դասական ու լեգենդար հումոր»: Ամենահայտնի կատակներից մեկը նվիրված է Սառը պատերազմին:
 
Կատակը նա արեց 1984 թվականին՝ ամենշաբաթյա ռադիո եթերներից մեկի ընթացքում.«Իմ շատ սիրելի համաքաղաքացիներ, ես սիրով ձեզ հայտնում եմ, որ այսօր ստորագրել եմ մի օրենք, ըստ որի՝ Ռուսաստանն ընդմիշտ կդրվի օրենքից դուրս: Մենք կսկենք միջուկային գրոհը 5 րոպեի ընթացքում»:
 
Նախկին օգնական Դեյվիդ Գերգանը մեկնաբանեց.«Դա այն հումորներից էր, կարծում եմ, որի համար Ռոնալդ Ռեյգանը դարձավ ԱՄՆ սիրելի նախագահը»: Թերևս, կարելի է միայն ծափահարել Ռեյգանին, քանզի նա դերասանից վերափոխվում է Կալիֆորնիայի նահանգապետի, ապա պայքարում է Սպիտակ տան ձվաձև սենյակի աթոռի համար:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: