Հանրագիտարան

Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մաստարա)

Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցին միջնադարյան Հայաստանի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկն է:

Մաստարայի եկեղեցին բազմիցս վերանորոգվել է, հատկապես մեծ վերանորոգում է եղել VIIդ.։ XVIIIդ. շրջապատված է եղել բարձր պարիսպով, որը 1889թ.-ին գյուղի քահանան քանդել է տվել և վերանորոգել եկեղեցին (արձանագրությունը ավագ խորանի հարավային մույթի սվաղի վրա է)։ Պահպանվել են ոմն Գրիգորաս վանականի երեք արձանագրությունները, որոնցում նա իրեն անվանում է եկեղեցու շինող։ Արձանագրությունները թվագրված են VIIդ., ըստ որի թվագրվել է նաև եկեղեցին։ Սակայն Մաստարայի եկեղեցու ուսումնասիրությունից պարզվել է, որ հիշյալ արձանագրությունները վերաբերվում են նրա VIIդ. վերանորոգմանը, և որ այն կառուցվել է Vդ., որի ապացույցն են հանդիսանում ճարտարապետական առանձնահատկությունները և կառույցի հնագույն շարքի վրա պահված արձանագրությունը:

Մաստարայատիպ են Ոսկեպարի (VIդ.), Արթիկի Մեծ (VIIդ.), Հառիճավանքի (VIIդ.) և Կարսի Առաքելոց (Xդ.) եկեղեցիները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: