Հանրագիտարան

Հոռոմայրի վանք

Լոռու մարզի Օձուն գյուղից մեկ կիլոմետր հեռավարության վրա է գտնվում Հոռոմայրի վանքը, որը միջնադարյան ճարտարապետական համալիր է։

Հոռոմայրի վանքն առաջին անգամ հիշատակվել է 7-րդ դարում։ Այն կազմված է շինությունների երկու խմբից`   տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա։ Առաջին խմբի զլխավոր Ս.Նշան միանավ թաղածածկ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, 1187թ-ին, բազալտե սրբատաշ քարից։ Միակ`   հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Աստվածածնի և մանուկ Հիսուսի բարձրաքանդակն է։ Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290թ-ին։ Ս.Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ`   նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201թ-ին կառուցվել է փոքրիկ մատուռ։ Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301թ), որից քիչ հեռու, պահպանվել են Ս.Առաքյալ մատուռի (1216թ) ավերակները։ Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է`   XIIIդ խաչքարերով ու տապանաքարերով: Սարահարթի կառույցների խմբում են`   երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206թ) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: