Հանրագիտարան

Հառիճավանք

Հառիճավանքը, որը նախկինում նաև անվանվել է Ղփչաղավանք, միջնադարյան եկեղեցական համալիր է Հայաստանում, մասնավորապես Հառիճում։

Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գբեթավոր մեծաչափ կառույց է։

Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։
 
Ուշագրավ է Հառիճում բացված տաճարային համալիրը: Վաղ միջնադարյան և հետագա շերտերից հայտնաբերված նյութերը (խեցեղեն, երկաթե և ապակե իրեր, դրամներ և այլն) վկայում են, որ կյանքն ամրոցում գոյատևել է մինչև Հառիճի եկեղեցու կառուցումը։ Այնուհետև բնակիչները հաստատվել են այժմյան Հառիճ գյուղի տարածքում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: