Առողջապահություն

1911 թ. հունվարի 31 ծնվել է հայտնի բուլղարացի պայծառատես Վանգան

Նա այնքան թույլ էր ծնվել, որ ծնողները երկու ամիս անուն չեն տվել, մտածում էին, որ աղջիկը չի ապրի: Նա ոչ միայն ապրեց, այլև անցավ շատ փորձությունների միջով ու դարձավ XX դարի ամենահայտնի դեմքերից: Կանխագուշակ Վանգան անկասկած տեսարժան էր Բուլղարիայում: Ոչ պարզ ճակատագիրը, անսովոր ունակությունները, համաշխարհային ճանաչումը, ողջ աշխարհից նրա շուրջը հավաքվող ամբոխը ստեղծել են լեգենդների հսկա մի շարք, և այժմ դժվար է հասկանալ, որտե՞ղ է ճիշտը, որտե՞ղ`   հորինվածը:

 

Նա այնքան թույլ էր ծնվել, որ ծնողները երկու ամիս անուն չեն տվել, մտածում էին, որ աղջիկը չի ապրի: Նա ոչ միայն ապրեց, այլև անցավ շատ փորձությունների միջով ու դարձավ XX դարի ամենահայտնի դեմքերից: Կանխագուշակ Վանգան  անկասկած տեսարժան էր Բուլղարիայում: Ոչ պարզ ճակատագիրը, անսովոր ունակությունները, համաշխարհային ճանաչումը, ողջ աշխարհից նրա շուրջը հավաքվող ամբոխը ստեղծել են լեգենդների հսկա մի շարք, և այժմ դժվար է հասկանալ, որտե՞ղ է ճիշտը, որտե՞ղ`   հորինվածը:


Վանգելիա Դիմիտրովան (ամուսնական՝ Գուշտերովա), որին ամբողջ աշխարհը գիտեր Վանգա անունով, ծնվել է 1911 թ. հունվարի 31-ին`   Ստրումիցում, ժամանակակից Մակեդոնիայի Հանրապետության տարածքում:


Հայրը առաջին համաշխարհային պատերազմի սկզբում մոբիլիզացվել է բուլղարական բանակ: Մայրը մահացել է, երբ Վանգան ընդամենը 4 տարեկան էր: Աղջիկը մեծանում էր հարևանուհու տանը: Պատերազմից վերադառնալով՝ այրիացած հայրը նորից ամուսնացավ:


Մի անգամ, երբ 12-ամյա Վանգան դաշտում էր, ուժեղ փոթորիկ բարձրացավ, քամին բարձրացրեց նրան և մի կողմ շպրտեց: Երբ աղջկան գտան, նա սարսափելի վախեցած էր, իսկ աչքերը լցվել էին ավազով: Տեսողությունը սկսեց կորցնել, բուժումը չէր օգնում, իսկ վիրաատության համար ծնողները գումար չունեին: Այդ դեպքից 4 տարի անց նա ամբողջովին կորցրոց տեսողությունը։ Վանգելիային ուղարկեցին կույրերի տուն, որտեղ մնաց 3 տարի:


Աստիճանաբար սկսեցին դրսևորվել նրա անսովոր ունակությունները ու գնալով ավելի ու ավելի ուշադրության արժանի դարձան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Բացարձակ ճշգրտությամբ Վանգան ասում էր`   որտե՞ղ փնտրել կորած կենդանուն ու գտնում էին նրա կողմից նշված վայրում: Վանգայի պայծառատեսության փառքը  տարածվեց շրջակայքում, նրա մոտ սկսեց մարդկային խմբերի հոսք: Շուտով նա փառաբանվեց  նաև որպես տարբեր հիվանդությունների բժշկող և սովորաբար բուժում էր  բուժիչ խոտաբույսերով:


Վանգային սկսեցին խորհուրդների համար դիմել ամենատարբեր իրավիճակներում: Օգնում էր բոլորին: Այդպես ծնվեց Վանգայի մասին լեգենդը: Բուլղարացի գիտնական  Գեորգի Լոզանովը հետևում էր Վանգային ավելի քան 25 տարի և նշել է այդ ընթացքում իրականացած 7000 կանխատեսումների մասին: Լոզանովը եկել է եզրահանգման, որ համընկնման տոկոսը նշանակելիորեն ավելի բարձր է պատահականից`   հասնելով 80%-ի:  


Ասում են, որ գուշակումների իրականացման թվում է նաև Հիտլերի պարտության կանխատեսման պատմությունը: Վանգան առերես նրան ասել է. «Հանգիս´տ թող Ռուսաստանին, դու կպարտվես»: Իր կանխատեսումների հաստատման համար նրա պահապաններին ուղարկել է մեկ այլ փողոցի վրա գտնվող տուն, որտեղ ծնում էր զամբիկը և մանրամասն նկարագրել է`   ինչպիսի՞ տեսք կունենա դեռ նոր ծնվող  մտրուկը: Ամեն ինչ ճշգրտությամբ համընկել է։ Ֆյուրերը լքել է Վանգային`   կատաղության մեջ:


Ստալինի մահվանից կես տարի առաջ նա կանխատեսել է նրա վախճանը, որի համար բանտ է նետվել, սակայն ազատվել է այն բանից հետո, երբ կանխատեսումը ճշգրտությամբ կատարվել է:


Վանգան կանխատեսել էր Ջոն Քենեդիի մահափորձը`   1963 թ., Չեխոսլովակիայի դեպքերը`   1968 թ., Ռոբերտ Քեննեդիի սպանությունը, Նիքսոնի հաղթանակը ԱՄՆ-ի ընտրություններում և այլն:


Իր գործունեության 55 տարում Վանգային այցելել է ավելի քան միլիոն մարդ: Այցելությունների հաշվին գոյացած գումարով կառուցել է Սուրբ Պարսակևի տաճարը, չնայած եկեղեցու հետ նրա հարաբերությունները լարված էին: Ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները կարծում էին, որ նա հեթանոս էր, քանի որ ընդունում էր վերամարմնավորումը: Այնուամենայնիվ, Վանգան հետևում էր բոլոր եկեղեցական պասերին ու տոներին ու խորապես կրոնական էր:


Նրա ունակությունները ընդունվել են Բուլղարիայի կառավարության կողմից, և 1967 թ. Վանգան ձևակերպվել է պետական ծառայող:


Վանգան մահացել է 1996 թ. օգոստոսի 11-ին։ Նրա մարգարեությունները մինչ օրս հանգիստ չեն տալիս մեկնաբաններին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: