Առողջապահություն

Ամինաթթուներ

Ամինաթթուներն օրգանական թթուներ են, որոնք սպիտակուցների հիմնական տարրեր են և օրգանիզմում օգտագործվում են տարբեր հորմոնների, ֆերմենտների և հակաթելերի աճի, արտադրման վերականգնման և ամրապնդման համար:

 

Ամինաթթուներն օրգանական թթուներ են, որոնք սպիտակուցների հիմնական տարրեր են և օրգանիզմում օգտագործվում են  տարբեր հորմոնների,  ֆերմենտների և հակաթելերի աճի, արտադրման վերականգնման և ամրապնդման համար:

 

Կյանքի համար անհրաժեշտ ամինաթթուները բաժանվում են երկու խմբի. անփոխարինելի, որոնք չեն սինթեզվում և հարկ է ընդունել սննդի հետ, և փոխարինելի, որոնք ձևավորվում են օրգանիզմում: Անփոխարինելի ամինաթթուներին են դասվում`   վալինը, իզոլեյցինը, լեյցինը, լիզինը, մետիոնինը, տրեոնինը, տրիպտոֆանը, ֆենիլալանինը: Կարծիք կա, որ անփոխարինելի ամինաթթուները մեծահասակ մարդու սննդի մեջ պետք է կազմեն մոտ 16%: Դա պետք է հաշվի առնեն բոլոր նրանք, ովքեր ցածր կալորիականությամբ սննդակարգ են պահպանում կամ սնվում են  անհավասարակշռված ձևով, քանի որ անփոխարինելի ամինաթթուների անբավավարությունն օրգանիզմում կարող է ծանր հետևանքների հանգեցնել. թուլացած իմունիտետ, ներքին օր•անների և գլխուղեղի աշխատանքի խանգարում, հենա-շարժական, սիրտ-անոթային և նյարդային համակարգերի հիվանդություններ,  իսկ խիստ անբավարարության դեպքում օրգանիզմը  մահանում է:

 

Ամինաթթուները բարելավում են առողջությունը և  ապահովում օրգանների ու համակարգերի պաթոլոգիական փոփոխությունների ինքնավերականգնումը:

 

 

Հեղինակ. Նարինե Ավետիսյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 5 (543) 12.02.2010
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: