Առողջապահություն

Մակրոպուլոս միջոցը

Գիտնականները գտել են մի բույս, որն ունակ է երկարացնել կյանքը: Ինչպես հայտնի է, մարդկանց երիտասարդությունը պահպանելուն օգնում են հակաօքսիդանտները, միացություններ, որոնք չեզոքացնում են թթվածնի թունավոր ռադիկալները (տարածված կարծիք կա, որ հենց դրանք են նպաստում օրգանիզմի ծերացմանը):

 

Գիտնականները գտել են մի բույս, որն ունակ է երկարացնել կյանքը: Ինչպես հայտնի է, մարդկանց երիտասարդությունը պահպանելուն օգնում են հակաօքսիդանտները, միացություններ, որոնք չեզոքացնում են թթվածնի թունավոր ռադիկալները (տարածված կարծիք կա, որ հենց դրանք են նպաստում  օրգանիզմի ծերացմանը): Եվ ահա, գիտնականները որոշել են գտնել հակաօքսիդանտների պարունակությամբ բույսեր: Նախապատվությունը տրվել է սուր բուրմունքով բույսերին, իսկ դրանց մեջ եթերային յուղերի քանակով առաջին տեղում է եղել ծոթրինը):

 

Գիտնականները դրա մեջ պարունակվող եթերային յուղերի ազդեցությունն ստուգել  են մկների վրա: Արդյունքում պարզվել է, որ կրծողների օրգանիզմի վիճակը նշանակալիորեն լավացել է: Արդեն մեկ ամիս անց, նրանց ուղեղում սկսել է բարձրանալ օքսիդացման գործընթացների դեմ պայքարող կիսաչհագեցած ճարպաթթուների խտությունը: Այդ ընթացքում, գիտնականներն ուշադրություն են դարձրել նաև կենդանիների անոթների  վիճակի լավացմանը: Մասնագետները մտադիր են ստուգել ծոթրինի եթերային յուղերի ազդեցությունը մարդկային օրգանիզմի վրա: Իսկ պետերբուրգցի գիտնականները հայտնագործել են մի սարք, որն ունակ է մարդկանց կյանքը տասնյակ տարիներով երկարացնել: Դրա հիմքում պեպտիդներն են, որոնք վերականգնում են սպիտակուցի  սինթեզը և դա էլ, իր հերթին, դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

 

 

Հեղինակ. Նարինե Ավետիսյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 5 (543) 12.02.2010
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: