Հանրագիտարան

Շումերական պետություններ

Միջագետքի հարավում՝ Եփրատ գետի ստորին հոսանքի շրջանում, ապրում էին շումերները: Նրանք առաջինն էին Միջագետքում, ովքեր Ք.ա. IV հազարամյակում ստեղծեցին արհեստական ոռոգման համակարգ:

Մինչև Ք.ա. XXIV դարը Շումերում միասնական պետություն չստեղծվեց: Փոխարենը գոյություն ունեին մի քանի տասնյակ մանր քաղաք–պետություններ: Քաղաք–պետությունն ընդգրկում էր քաղաքը՝ հարակից մշակովի հողերով: Դրանցից աչքի էին ընկնում Ուրը, Ուրուկը, Լագաշը և այլն: Պատերազմներն այդ պետությունների միջև սովորական երևույթ էին:

Աքքադ
 
Ք.ա. XXIV դարում Միջագետքում հաստատվեցին արևմուտքից ներ թա փան ցած սեմական ցեղերը: Շուտով դրանցից մեկի առաջնորդ Սարգոնը (Ք.ա. 2330–2295 թթ.) նվաճեց Շումերը և հիմնադրեց Աքքադ պետությունը: Նա դարձավ ամբողջ Միջագետքի արքա: Սարգոնը չսահմանափակվեց Միջագետքով: Նա մի քանի խոշոր արշավանքներ կազմակերպեց դեպի Ասորիք և Փոքր Ասիա թերակղզի: Սարգոնը շատ տարածքներ նվաճեց, որի համար ստացավ «Աշխարհի չորս կողմերի արքա» տիտղոսը: Սարգոնի գործն արժանիորեն շարունակեց նրա թոռը՝ Նարամսինը:
 
Օրինաստեղծ արքան
 
Շուրջ 30 տարի Բաբելոնի արքա Համմուրա պին (Ք.ա. 1792–1750 թթ.) մարտնչում էր հարևան երկրների դեմ: Մեկը մյուսի հետևից Համմուրապին կարողացավ հնազանդեցնել նրանց: Սակայն արքան լավ գիտակցում էր, որ զենքով նվաճվածը մի այն զենքով հնարավոր չէ պահպանել: Նորաստեղծ պետությունում անհրաժեշտ էր կարգուկանոն մտցնել: Այդ նպատակով Համմուրապին հրամայեց հավաքել բոլոր գործող օրենքները և ստեղծել միասնական օրենսգիրք: Ստեղծված օրենսգիրքը բաղկացած էր 282 հոդվածից: Այնուհետև օրենսգիրքը փորագրվեց քարակոթողների վրա: Դրանք տեղադրվեցին երկրի տարբեր շրջաններում, որպեսզի օրենսգիրքը հասանելի լինի բոլորին: Ստեղծվեցին դատարաններ, որտեղ արդարադատությունն իրականացվում էր միայն Համմուրապիի օրենսգրքով: Արքան ինքը պետության գերագույն դատավորն էր: Մարդիկ արդեն կարող էին օրենքով պաշտպանվել ազնվականության ոտնձգություններից:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: