Հանրագիտարան

Ծաղիկների փառատոն (Թայլանդ)

Ծաղիկների փառատոնը Թայլանդի ամենագեղեցիկ ու տպավորիչ տոներից է: Այն անցկացվում է ամեն տարի երկրի հյուսիսում՝ Չանգմայ քաղաքում: Տոնն սկսվում է փետրվար ամսվա առաջին ուրբաթ օրն ու շարունակվում երեք օր:

Դեռ վաղուց այս քաղաքը հայտնի է ծաղիկների առատությամբ. տեղի բնակիչները ծաղիկ աճեցնելու մեծ վարպետ են, և այս ավանդույթը պահպանվել է մինչ օրս: 

 
Այս օրը Թայլանդ են ժամանում բազմաթիվ հյուրեր այլ երկրներից և հիանում փողոցով շրջող և ծաղիկներով զարդարված երեխաներով, կանանցով և երաժիշտներով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: