Առողջապահություն

Առողջություն, կենսունակություն

Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու համար մի քանի եղանակներ առաջարկենք, ցրելով այն առասպելները որոնք վերաբերում են քաղցրեղենին: Շատերն են սիրում անուշեղեն, բայց երբեմն խուսափում են թյուր կարիծիքների պատճառով: Եվ այսպես, փորձենք պարզել թե գոյություն ունեցող առասպելներից որոնք են արժանի ուշադրության, և որոնց պետք է անուշադրության մատնել:

 

Օրգանիզմի կենսունակությունը բարձրացնելու համար մի քանի եղանակներ առաջարկենք, ցրելով այն առասպելները որոնք վերաբերում են քաղցրեղենին: Շատերն են սիրում անուշեղեն, բայց երբեմն խուսափում են թյուր կարիծիքների պատճառով: Եվ այսպես, փորձենք պարզել թե գոյություն ունեցող առասպելներից որոնք են արժանի ուշադրության, և որոնց պետք է անուշադրության մատնել: 

 

Առասպել 1. Քաղցրեղենը քայքայում է վիտամինները: Ճիշտ է, շոկոլադի, կոնֆետների, թխվածքի առատությունը ավելացնում է В1վիտամինի  պահանջը և նվազեցնում օրգանիզմում դրա պաշարները և արագ հոգնածության, մկանային թուլության պատճառ է դառնում: Քաղցրեղենի շատ օգտագործումից կարող են նվազել նաև օրգանիզմում մագնիումի պաշարները, որը դյուրագրգիռ, ագրեսիվ, լացկան տրամադրույթուն է առաջացնում, պատճառ դառնում դեպրեսիայի, հոգնածության զգացման: Բայց այս ամենը ճիշտ է, եթե, իրոք, քաղցրեղենը շատ-շատ է օգտագործվում: Բայց 1-2 կոնֆետը կամ 1-2 գդալ մուրաբան վնաս տալ չեն կարող: Օգտակար վիտամինների ու հանքային տարրերի կորստից խուսափելու համար անուշեղենը փոխարինեք մրգերով, օրինակ, բանանը հարուստ է մագնիումով: 

 

Առասպել 2. Քաղցրը քնկոտություն է առաջացնում և թուլացնում է: Այդ պատճառով էլ աշխատանքային ժամերին ածխաջրատային սննդից ավելի լավ է հրաժարվել:

 

Սա միայն մասամբ է ճիշտ: Դիետոլոգները, իրոք, խորհուրդ չեն տալիս շարանուկաբար կոնֆետներ ու այլ անուշեղեն ուտել, իսկ կտրուկ հրաժարվելու դեպքում էլ օրգանիզմը կարող է «բողոքել». անտանելի քաղցի զգացում է առաջանում, գլխապտույտ, ցրվածություն: Այնուամենայնիվ, եթե ողջ օրվա ընթացքում ցանկանում եք առույգ մնալ, չի կարելի լիովին հրաժարվել ածխաջրատային սննդից: Հատկապես մտավոր աշխատանքով զբաղված մարդկանց: Քանի որ ուղեղի բջիջները սնվում են բացառապես գլյուկոզայով և շատ զգայուն են արյան մեջ դրա մակարդակի տատանումների նկատմամբ: Հարկ է ճիշտ ընտրություն կատարել: Ածխաջրատները լինում են պարզ և բարդ: Պարզ ածխաջրատներ են պարունակվում շաքարի, մեղրի, ձմերուկի, խաղողի, թզի մեջ: Դրանք արագ յուրացվում են, նույն արագությամբ էլ ծախսվում, օրգանիզմում շաքարի մակարդակի անցանկալի տատանումների պատճառ դառնալով: Այնպես որ, անհրաժեշտ է սննդակարգի մեջ նաև ներառել բարդ ածխաջրատներ, որոնցով հարուստ են հացամթերքը, սերմերը, մակարոնեղենը, շիլաները: 

 

Առասպել 3. Շոկոլադը վնասակար է, այն պետք է հնարավորինս քիչ ուտել: Իրականում այդ վնասը չափազանցված է և շոկոլադը շատ օգտակար նյութեր է պարունակում: Մասնավորապես, այն հարուստ է միացություններով, որոնք պատասխանատու են լավ տրամադրության հորմոնների և հակաօքսիդանտների արտադրության համար: Հատկապես օգտակար է դառը շոկոլադը: Սրտաբանության վերաբերյալ վերջին կոնֆերանսներից մեկի  ժամանակ տեղեկատվություն է հնչել, որ օրական 100 գրամ դառը շոկոլադը լավացնում է անոթների աշխատանքը: Իսկ ՙշոկոլադային՚ հակաօքսիդանտները օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալների քայքայիչ ազդեցությունից: Շոկոլադն օգտակար է նաև ատամների համար: Իսկ կարիեսի առաջացման պատճառ կարող են լինել քաղցրա-թթվահամ սառնաշաքարներն ու թխվածքաբլիթները: Միակ հանգամանքը, որ պետք է հաշվի առնել, շոկոլադի բարձր կալորիականությունն է:  Այդ դեպքում պետք է սահմանափակել այլ սննդամթերքի կալորիակնությունը: 

 

Խորը շնչեք

 

Եթերային յուղերը ազդում են ոչ միայն տրամադրության վրա, դրանց բույրերը կարող են բազմաթիվ խնդիրներ հարթել: 

 

Ցիտրուսային բույրերն առույգացնում են, դաղձը հանգստացնում է, իլանգ-իլանգը ռոմանտիկ տրամադրություն է ստեղծում... 

 

Արոմալամպի մեկ սեանսի համար բավական է 12-15 կաթիլ եթերային յուղը, իսկ եթե այն չկա, մի քանի կաթիլ (մեկ անգամի համար 4 կաթիլ) եթերային յուղ կաթեցրեք բնական գործվածքից թաշկինակի վրա ու պարբերաբար շնչեք այդ բույրը: 

 

1. Գլխացավ. օգնում է ռեհանի բույրը: Դրա թնդահամ, դառնավուն հոտը օգնում է վերացնել նյարդային լարվածությունը, անոթների սպազմը, ավելի դյուրին դարձնում քնելը: Այն հատկապես օգտակար է վեգետաանոթային դիստոնիայով տառապող մարդկանց: Հենց որ սկսվում է ցավի նոպան, միացրեք արոմալամպը (7-9 կաթիլ եթերային յուղ): Կամ, եթե հնարավոր է, 40-60 րոպե պառկեք, բարձի անկյուններին2-3 կաթիլ եթերային յուղ կաթեցնելով: Երբ գլխացավը հանդարտվի, կարող եք սպիտակեղենը լվանալ: 

 

Խորհուրդ. ռեհանի եթերային յուղը բավական ուժեղ ազդեցություն ունի: Արոմալամպի մեջ այն կաթեցրեք և օգտագործեք 3 օրը մեկ անգամ:

 

2. Մրսածության հիվանդություն

 

Հարբուխի, հայմորիտի, տոնզիլիտի դեպքում վիճակը կարող է թեթևացնել  բերգամոտի նուրբ, տտպահամ բույրը: Օրական 2-3 անգամ կարող եք վառել արոմալամպը (9-10 կաթիլ) և շնչել բույրը, օրումեջ ինհալացիա կատարել (3-4 կաթիլ 2 լ տաք ջրին): 

 

Խորհուրդ. այս բույրը հակացուցումներ չունի, բայց մինչև 14 տարեկան դյուրագրգիռ երեխաներին խորհուրդ չի տրվում բերգամոտով բուժումներ կատարել:

 

3. Հետդաշտանադադարային համախտանիշը (ՀԴՀ) տանջում է

 

Եթե ցիկլի վերջին 2-3 օրը օրական մեկ անգամ վառեք արոմալամպը, որի մեջ լցրել եք անիսոնի եթերային յուղը, կամ օրվա ընթացքում շնչեք թաշկինակի վրա կաթեցրած բույրը, ՀԴՀ-ի ախտանշանները կթուլանան: Իսկ բախտը բերելու դեպքում, հնարավոր է, 3-5 ամիս հետո ՀԴՀ-ն կամ լիովին կվերանա, կամ առավել թեթև ընթացք կունենա: 

 

Խորհուրդ. անիսոնի քաղցրավուն, տաք բույրը օգտակար է այն բոլոր դեպքերում, երբ պետք է վերացնել գերգրգռվածությունը և ցավերը:

 

4. Պետք է նիհարել

Ախորժակը չափավորելուն օգնում է նարնջի բույրը: Բացի դրանից, այն կարգավորում, կայունացնում է տրամադրությունը և մասնակցում ածխաջրատա-ճարպային փոխանակման կարգավորմանը: Օրական 1-2 անգամ վառեք արոմալամպը, որի մեջ կաթեցրել եք 8-10 կաթիլ եթերային յուղ, կամ էլ մշտապես ձեզ մոտ պահեք թաշկինակ, որի վրա 2 օրը 1 անգամ 2-3 կաթիլ յուղ կաթեցրեք: 

 

Խորհուրդ. արդյունքի ավելացման համար, միաժամանակ ցելյուլիտի դեմ պայքարելու նպատակով լոգանքների կուրս ընդունեք. ջրին (որքան տաք, այնքան`   լավ) ավելացրեք 4 կաթիլ նարնջի յուղ և 20 րոպե լոգանք ընդունեք: Նման լոգանք կարող եք ընդունել 3 օրը 1 անգամ, երկու ամսվա ընթացքում: 

 

5. Սթրեսները   հաղթահարել

Սթրեսի հետևանքները վերացնելուն հիանալի օգնում է սանդալի տտիպ նուրբ բույրը: Այն ավելի լավ է օգնում, երբ լոգանքի տաք ջրին ավելացվում է 5-6 կաթիլ եթերային յուղ և 15 րոպե լոգանք է ընդունվում: Իսկ հետո`   անմիջապես անկողին, նվազագույնը 2-3 ժամով: իսկ արոմալամպի մեջ սանդալի եթերային յուղն ավելացնում են այլ յուղերի համադրությամբ և 4 կաթիլ, ոչ ավելի:

 

Խորհուրդ. Եթե սթրեսային վիճակը ձգձգվում է, կարելի է եթերային յուղ կաթեցրած թաշկինակ պահել և հուզմունքի պահին շնչել բույրը:

 

6. Ճնշման տատանում

 

Կեչու տաք բույրը`   իլանգ-իլանգի սառնաբույրի հետ զուգակցված, օգնում է ճնշման կարգավորմանը: Բուրավետ դեղորայքը պետք է մշտապես, կանոնավոր կերպով, օրումեջ շնչել կես տարուց ոչ պակաս ժամանակահատվածում (յուրաքանչյուր եթերային յուղից 4-ական կաթիլ`   արոմալամպի մեջ): Բայց, այս եթերային յուղերը հակացուցված են ասթմայով հիվանդներին:

 

Խորհուրդ. եթե անհանգստացնում է դեպրեսիվ վիճակը, մշտապես տագնապայնությունը, գիշերային մղձավանջները, բարձի անկյուններին մի երկու կաթիլ եթերային յուղերի խառնուրդից կաթեցրեք:

 

7. Աշխատունակության նվազում

 

Եթե նույնիսկ թունդ սուրճը չի օգնում առույգանալ, փորձեք եթերային յուղերի զուգակցմամբ առույգանալ:

 

  •  Հիլ. բուրմունքն օգնում է պայքարել գերհոգնածության և ապատիայի դեմ:
  •  Թուրինջ`   սառը, թարմ բույրը առավել դյուրին է դարձնում ինֆորմացիայի ընկալումը:
  •  Մայրի ծառ`   թարմ խեժաբույրը վերացնում է տագնապայնության և անվստահության զգացումը:

 

Յուրաքանչյուր յուղից անհրաժեշտ է 3-4 կաթիլ: Արոմալամպը պետք է վառել առավոտյան, նախաճաշելիս վայելել բուրմունքն ու նոր ուժով, լիցքավորված դուրս գալ տանից: 

 

Խորհուրդ. իսկ եթե ժամանակ չունեք արոմալամպը վառելու համար, ապա խառնուրդից կաթեցրեք թաշկինակի վրա ու օրվա ընթացքում, հարմար պահերին, շնչեք բույրը: 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: