Առողջապահություն

Ակրոմեգալիա (մանկական տարիքի)

Զարգանում է ֆիզիոլոգիական աճն ավարտած երեխաների մոտ աճի՝ սոմատոտրոպ հորմոնի գերարտադրության հետևանքով։ Հիպոֆիզի առաջնային բլթի ախտահարումների հետ կապված հիվանդությունների շարքում ակրոմեգալիան հանդիպում է հաճախ։ Մանկական տարիքում ակրոմեգալիան համեմատաբար հազվադեպ է լինում։

 

Զարգանում է ֆիզիոլոգիական աճն ավարտած երեխաների մոտ աճի՝ սոմատոտրոպ հորմոնի գերարտադրության հետևանքով։ Հիպոֆիզի առաջնային բլթի ախտահարումների հետ կապված հիվանդությունների շարքում ակրոմեգալիան հանդիպում է հաճախ։ Մանկական տարիքում ակրոմեգալիան համեմատաբար հազվադեպ է լինում։

 

Հիվանդությունը սովորաբար ընթանում է դանդաղ, անկանոն ռեմիսիաներով։ Առավել վաղ նշաններն են ընդհանուր թուլությունը, գլխացավերը, ոսկրային և հոդային ցավերը, գերքրտնությունը և անքնությունը։ Բնորոշ ախտանիշ է կմախքի, փափուկ հյուսվածքների և ներքին օրգանների անհամաչափ աճը։ Հիվանդներն ունենում են բնորոշ արտաքին տեսք, բարձր հասակ, խոշոր և կոպիտ դիմագծեր, արտացցված ստորին ծնոտ, ցցված հոնքաղեղներ։ հաստանում են շրթունքները, լեզուն, քիթը, ականջները։ Ատամները հեռանում են միմյանցից, խախտվում է ատամնակծվածքը։ Լեզվի մեծացման և ձայնալարերի հաստացման հետևանքով խանգարվում է հիվանդի խոսակցությունը, կոպտանում է ձայնը։ Ձեռքերի և ոտքերի ոսկրերը հաստանում են, կրծքավանդակի ծավալը մեծանում է, ողները հեռանում են միմյանցից՝ առաջ բերելով ողնաշարի ծռումներ։ Լինում է սեռական թերզարգացում։ Աղջիկների կրծքագեղձերը չեն աճում, դաշտանային ցիկլը ժամանակին չի սկսվում, տղաների մոտ առաջանում է գինեկոմասթիա (կնաստինքություն)։ Գանգի ռենտգենյան հետազոտությամբ հայտնաբերվում է գանգոսկրերի հաստացում, անոթային պատկերի ցայտունություն, ստորին ծնոտի գերաճ, էոզինոֆիլային ադենոմայի դեպքում թրքական թամբի մեծացում և ձևափոխություն։ Հիպոֆիզի արագընթաց և ինֆիլտրատիվ աճով զարգացող ուռուցքների դեպքում թրքական թամբը կարող է քայքայվել։

 

Աչքի հատակում հայտնաբերվում է կանգային պտկիկ, տեսադաշտի նեղացում, տեսողության նվազում։ Արյան մեջ ավելանում է սոմատոտրոպ հորմոնի, ֆոսֆորի և հիմնային ֆոսֆատազայի քանակը։ Մեզում շատանում են 17-կետոստերոիդները և 17-օքսիկորտիկոստերոիդները։

 

Բուժումը։ հիպոֆիզի գեղձուռուցքի (ադենոմայի) դեպքում կատարում են ռենտգենային բուժում, ինչպես նաև. վիրաբուժական միջամտություն։ Նշանակում են նաև սոմատոտրոպ հորմոնի արտադրությունն ընկճող միջոցներ։ Կատարում են նաև ախտանշային բուժում։

 

 

Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: