Առողջապահություն

Խստորեն պահպանեք աչքերի հիգիենան

Աչքերի առողջությունը պահպանելը մեր ժամանակներում ամենահուզող խնդիրներից է: Տեսողությունը պահպանելու համար պետք է առավել ուշադիր լինել, հետևողական և կատարել աչքերի համար նախատեսված որոշ վարժություններ:
Այսպես, յուրաքանչյուր 45-60 րոպե աշխատելուց հետո հանգիստ տվեք աչքերին՝ այդ ընթացքում կատարելով հատուկ վարժություններ:
 
1. Փակեք աչքերը 15-20 վայրկյան և բացեք: Հայացքը մոտիկից փոխադրեք հեռուն: Ժամանակ առ ժամանակ նայեք հեռու (գերադասելի է որևէ կանաչ առարկայի),
 
2. 30-45 վայրկյան կկոցեք աչքերը, հետո փակեք և հանգստացեք,
 
3. Աչքերը պտտեք երկու ուղղությամբ,
 
4. Նայեք մեկ աջ, մեկ ձախ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: