Հանրագիտարան

Ուսանողների օր (Ռուսաստան)

Ռուսաստանում Ուսանողների օրը նշվում է հունվարի 25-ին: Թեև այս տոնը նշվել է շատ վաղուց, բայց պաշտոնապես ամրագրվել է 2005թ.: 1755թ.-ի այս օրը կայսրուհի Ելիզավետա Պետրովնան ստորագրեց Մոսկվայի համալսարանի հիմնադրման մասին որոշում: Սկզբնական շրջանում այս տոնը նշվում էր միայն Մոսկվայում, իսկ այժմ ողջ Ռուսաստանում:

Ուսանողությունը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքը:

 

Հասարակության երիտասարդ մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը:

 

Հմուտ և մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված գիտական մտքի զարգացումն ու ողջ հասարակության առաջընթացը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: