Հանրագիտարան

Անտառային ձիաթռչնակ

նտառային ձիաթռչնակ (Anthus trivialis), խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։
Անտառային ձիաթռչնակի մարմնի վերին մասը ավազադարչնագույն է`   երկայնակի բծիկներով, որոնք տարածված են գլխից մինչև պոչը ծածկող փետուրները։ Պոչի և թևերի թափահարող փետուրները երիզված են բաց գույնով, պոչը գորշասև է, եզրային փետուրները կիսով չափ սպիտակ, որովայնը շիկադեղնավուն է, պարանոցը, կուրծքը ունեն գորշասև բծեր, հետին մատի մագիլը համեմատաբար կարճ է և կեռված դեպի ներս։ Քաշը`   19,5 - 22,1 գ, թևի երկարությունը`   79-91 մմ։

Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին, հանդիպում է ոչ խիտ անտառներում, անտառների եզրերին և բացատներում։ Չուի ընթացքում կազմում է ոչ մեծ խմբեր, իսկ սովորաբար հանդիպում է զույգերով: Քայլում է մանրավազքով։ Բույնը սարքում է գետնին`   փոսիկի մեջ։ Մայիս-հուլիս ամիսներին դնում է 4-6 հողագույն կամ մոխրագույն մուգ պտերով ձվեր։ Կերը հայթայթում է գետնին, սնվում է միջատներով։

Տարածված է Եվրոպայում և Ասիայում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: