Հանրագիտարան

Քաղաքային ծիծեռնակ

Քաղաքային ծիծեռնակը ծիծեռնակների ընտանիքին պատկանող թռչուն է: Նրան բնորոշ է հետևյալ արտաքին տեսքը. քաղաքային ծիծեռնակի մարմնի վերին մասը կապտասև է`   մետաղափայլով, նախորդ տեսակի համեմատությամբ`   պոչը կարճ է, մկրատաձև կտրվածքով: Մեջքի, պոչի մակերեսը և որովայնը սպիտակ են: Քաշը`   20-22 գ, թևի երկարությունը`   97-118 մմ:

Քաղաքային ծիծեռնակը ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է: Գարնանը`   մարտ-ապրիլ ամիսներին, վերադառնում է : Տարածված է առավելապես լեռնային շրջաններում, որտեղ կան լերկ, զառիթափ ժայռեր: Բնակվում է նաև մարդու հարևանությամբ: Բնադրվում է գաղութներով: Բույնը ծեփում է ցեխից`   ժայռերի կամ շենքերի պատերին, կարող է բնադրվել նաև ոչ մեծ խմբերով: Խոշոր գաղութներում կարելի է հաշվել 100-500 բույն: Բույնը նման է կիսագնդի: Բազմանում է մայիսից մինչև հուլիս, տալիս է երկու սերունդ, դնում է 4-6 սպիտակ ձու: Քաղաքային ծիծեռնակներին հաճախ կարելի է տեսնել մեծ և փոքր խմբերով էլեկտրալարերին նստած: Ծիծեռնակների մյուս տեսակների համեմատությամբ`   ավելի հաճախ իջնում է գետնին: Սնվում է միջատներով:

Այս տեսակի թռչունները տարածված են Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իսրայելում, Հիմալայներում, Բիրմայում, Աֆրիկայում, Սիբիրում, Ենիսեյի ստորին հոսանքում, Սախալինում, Կուրիլյան կղզիներում, Միջին Ասիայում, Անդրկովկասում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: