Հանրագիտարան

Օլյապկա

Օլյապկան նույնանուն ընտանիքին պատկանող թռչուն է։ Նրան բնորոշ է հետևյալ արտաքին տեսքը. գլուխը և պարանոցը դարչնագույն են, մեջքը և պոչը`   մոխրագույն, կոկորդը, կտնառքը և կուրծքը`   սպիտակ, որովայնը`   սպիտակ կամ բաց մոխրագույն։ Քաշը`   60-70 գ, թևի երկարությունը`   79-98 մմ։

Օլյապկան տարածված է նաև ՀՀ-ում, որտեղ համարվում է նստակյաց թռչուն։ Հանդիպում է բացարձակապես գետերի ափերին, հաճախ կարելի է տեսնել քարերին նստած։ Թռչում է ծլվլոցով, ջրի մակերեսից ոչ բարձր։ Բնադրվում է ապրիլից մինչև հուլիս, բույնը սարքում է գետափնյա փորվածքներում, օգտագործելով մեծ քանակությամբ մամուռ։ Դնում է 4-6 սպիտկ ձու, սնվում է ջրային անողնաշար կենդանիներով, սուզվում է ջրի հատակը`   կեր հայթայթելու համար։

Այս տեսակի թռչունները տարածված են նաև Եվրոպայում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Կովկասում, Ալթայում, Ասիայում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: