Հանրագիտարան

Վագր

Վագրը կատվազգի գիշատիչ է, որը հանդիսանում է խոշորագույն ցամաքային գիշատիչներից մեկը, իր չափերով զիջելով միայն սպիտակ և գորշ արջերին: Գոյություն ունի վագրերի 9 ենթատեսակ: Վագրերի 3 ենթատեսակը վերացել են դեռևս 19-րդ դարի սկզբին: Ենթատեսակներից ամենատարածվածը բենգալյան վագրերն են, որոնք կազմում են բոլոր տեսակների 80%-ը:

Տարբերում են վագրերի հետևյալ ենթատեսակները`  

  • Բենգալյան վագր (Panthera tigris tigris)
  • Հնդկաչինական վագր (Panthera tigris corbetti)
  • Մալայան վագր (Panthera tigris jacksoni)
  • Սումատրայի վագր (Panthera tigris sumatrae)
  • Ամուրյան վագր (Panthera tigris altaica)
  • Հարավ-չինական վագր (Panthera tigris amoyensis)
  • Բալիյան վագր (վերացած ենթատեսակ) (Panthera tigris jacksoni)
  • Ջավայան վագր (վերացած ենթատեսակ) (Panthera tigris sumatrae)
  • Կասպյան վագր (վերացած ենթատեսակ) (Panthera tigris virgata)

Վագրը ամենախոշոր վայրի կատուն է, սակայն նրա ենթատեսակները իրարից չափերով բավականաչափ տարբերվում են: Մայրցամաքային ենթատեսակներն կղզիաբնակներից խոշոր են: Ամենախոշոր ենթատեսակներն են բենգալյան և ամուրյան վագրերը: Արու ամուրյան վագրի մարմնի երկարությունը առանց պոչի կարող է կազմել 3.5 մետրի, իսկ քաշը`   300 կգ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: