Հանրագիտարան

Սովորական շնագայլ

Սովորական կամ ասիական շնագայլը կամ շեկալան կամ աֆրիկական գայլ Շնազգիների ընտանիքի կաթնասուն է:

Շնագայլը ոչ մեծ կենդանի է, չափերով մի քիչ փոքր միջին շնից: Ընդհանուր տեսքով շատ նման է փոքրացված գայլի: Մարմնի երկարությունը առանց պոչի հասնում է 80 սմ-ի, իսկ հասակը ուսերում չի անցնում 50 սմ-ից: Կշռում է 7—10 կգ, շատ հազվադեպ մի փոքր ավելին: Շնագայլը ավելի թեթև է գայլից, ոտքերը համեմատաբար երկար են, իսկ մռութը ավելի սուր, չնայած ավելի բութ քան աղվեսի մոտ: Պոչը բրդոտ է և թվում է շատ հաստ, այն միշտ իջեցված է, ինչպես գայլի մոտ: Մորթին երկար չէ, կոշտ ու խիտ: Թաթերի վրա կա հինգական մատ, իսկ հետևինների վրա 4: Ունի 42 ատամ, ինչպես բոլոր Canis ցեղի ներկայացուցիչների մոտ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: