Հանրագիտարան

Պիրենեյան լուսան

Պիրենեյան լուսանը կաթնասունների դասի գիշատիչ կատվազգի է, լուսանի ենթատեսակներից: Նախկինում համարվում էր սովորական լուսանի ենթատեսակ:

Սովորական լուսանից երկու անգամ փոքր է և սնվում է նապաստակներով, ճագարներով, երբեմն եղնիկի ձագերով: Բարձրությունը`   45-70 սմ, երկարությունը`   75-10 0սմ, պոչի երկարությունը`   12-30 սմ, քաշը`   13-25 կգ:

Հանդիպում է Իսպանիայի հարավ-արևմուտքում (մեծ մասամբ`   Կոտո Դոնյանա ազգային պարկում), նախկինում տարածված էր նաև Իսպանիայի այլ տարածքներում և Պորտուգալիայում: Այժմ նրա արեալը սահմանափակվում է լեռնային տեղանքներով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: