Հանրագիտարան

Պարկավոր գայլ

Պարկավոր գայլը պատկանում է անհետացած պարկավորների դասի կաթնասուն կենդանիների թվին: Պարկավոր գայլերը ապրել են Ավստրալիայում, դրա մասին հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 1000 թ. սկսած:

Պատմություն

Երբ առաջին հետազոտողները եկան Ավստրալիա, այս կենդանիներն արդեն շատ քիչ էին մնացել Տասմանիա կղզում: Պարկավոր գայլերի մասին առաջին եվրոպացիների պահպանված տվյալները վերաբերվում են 1642 թ., երբ Աբել Տասմանը հասավ Տասմանիա: Նրա խմբի անդամները հայտնեցին անծանոթ վայրի կենդանիների հետքի մասին, որոնք նման էին վագրի հետքերի: 1772 թ. Մարկ Ջոզեֆ դյու Ֆրենը հայտարարում է, որ տեսել է վագրակատուի նման անծանոթ կենդանու: Առաջին պաշտոնական տեղեկությունը վերաբերվում է 1792 թ. մայիսի 13-ին, երբ ֆրանսիացի բնագետ Ժակ Լաբիլարդիերը նշում է կատարում իր մատյանում այս կենդանու մասին: Միայն 1805 թ. Ուիլյամ Պետերսոնը, Տասմանիա փոխնահանգապետը Sydney Gazette թերթի համար ուղարկում է պարկավոր գայլի մանրամասն նկարագրությունը:
 
Նկարագրություն
 
Պարկավոր գայլը ամենամեծ գիշատիչ պարկավոր կենդանին է եղել: Արտաքինից նրան կարելի է նմանեցնել շան կամ գայլի: Պարկավոր կենդանիներից այն էականորեն տարբերվել է իր մարմնի կազմվածքով:
Պարկավոր գայլի երկարությունը 100—130 սմ է, իսկ պոչի հետ միասին մինչև 180 սմ: Բարձրությունը մինչև 60 սմ, քաշը 20-25 կգ:
 
Անհետացում
 
Պարկավոր գայլերը սկզբում ապրում էին Ավստրալիա մայրցամաքում և Նոր Գվինեայում: Մոտավորապես 3000 տարի առաջ այս կենդանիները դինգո շների կողմից, որոնց արդեն վարժեցնում էին աբորիգենները, դուրս մղեցին բուն Ավստրալիայից և նրանք արդեն ապրում էին միայն Տասմանիայում, որտեղ դինգոներ չկային: 18-րդ դարից մինչև 19-րդ դարի առաջին կեսերը պարկավոր գայլերը լայնորեն տարածված էին ամբողջ Տասմանիայում, մինչև այն ժամանակ երբ 19-րդ դարի 30-ական թթ. ֆերմերները նրանց սկսեցին զանգվածաբար ոչնչացնել, քանի որ նրանք վտանգ էին ներկայացնում բոլոր ընտանի կենդանիների համար:
Դրա հետևանքով արդեն 1860-ական թթ. սկսած պարկավոր գայլերը պահպանվել էին կղզու միայն դժվարամատչելի վայրերում: Իսկ 20-րդ դարի սկզբին արդեն նրանց քանակը սկսեց խիստ պակասել, երբ Տասմանիայում տարածվեց կենդանիների վարակ: Սակայն երբ 1928 թ. օրենք ընդունվեց Տասմանիայի կենդանական աշխարհի պահպանության մասին, պարկավոր գայլը չներառվեց պահպանվող կենդանիների ցանկում: Վերջին վայրի պարկավոր գայլը սպանվեց 1930 թ. մայիսի 13-ին, իսկ 1936 թ. Ավստրալիայի Հոբարտ քաղաքի կենդանաբանական այգիներից մեկում սատկեց վերջին պարկավոր գայլը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: