Հանրագիտարան

Ուղտեր

Ուղտերը ուղտանմանների ընտանիքի ներկայացուցիչներ են: Խոշոր կենդանիներ են: Բնակվում են անապատներում, կիսաանապատներում և տափաստաններում:

Ներկայումս գոյություն ունի ուղտերի երկու տեսակ`  

  • Երկսապատավոր ուղտ (լատիներեն՝ Camelus bactrianus)
  • Միասապատավոր ուղտ (լատիներեն՝ Camelus dromedarius):
Ներկայումս ուղտերի մեծամասնությունը ընտելացված է, սակայն բացի շատ քիչ վայրի երկսապատավոր ուղտերից, որոնք բնակվում են Չինաստանում և Մոնղոլիայում գտնվող Գոբի անապատում, այսօր շատ ընտելացված ուղտեր ետ են վերադառնում վայրի բնություն (օրինակ Ավստրալիայում): Այսօր աշխարհում կա 19 միլլիոն ուղտ, որից միասապատավոր 14 միլլիոն, իսկ մնացածը երկսապատավոր: Միասապատավոր ուղտերը տարածված են Արաբական թերակղզում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում, հյուսիսային Աֆրիկայում և Սոմալի թերակղզում, որտեղ էլ գտնվում է ուղտերի ամենամեծաքանակ պոպուլյացիան: Երկսապատավոր ուղտերը տարածված են Չինաստանում և Մոնղոլիայում: Բացի դրանից մոտ մեկ միլլիոն վայրենացած ուղտեր բնակվում են Ավստրալիայում: Հնուղ ի վեր ուղտերը օգտագործվել են մարդու կողմից տարբեր նպատակների համար: Ենթադրվում է, որ ուղտերի ընտելացումը սկսվել է Արաբական թերակղզում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: