Հանրագիտարան

Ոչխարներ

Ոչխարը կաթնասուն կենդանի է: Այս արարածը հնագույն ժամանակներում ընտելացվել է մարդու կողմից: Մարդն օգտագործում է ոչխարի բուրդն ու միսը: Ներկայումս ոչխարի բուրդն աշխարհում ամենաշատ օգտագործվող բուրդն է:

Ոչխարի միսը շատ երկրներում կարևոր տեղ է զբաղեցնում մարդկանց ճաշացանկում: Երբեմն օգտագործվում է նաև ոչխարի կաթը: Վերջերս ոչխարներին օգտագործում են նաև գիտահետազոտական ուսումնասիրություններում, օրինակ աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունը Դոլլի անունով ոչխարն էր:

Ոչխարաբուծությունը դա կենդանաբուծության այն ճյուղն է, որ զբաղվում է ոչխարների բուծմամբ: Ներկայումս ոչխարաբուծությամբ հայտնի են Չինաստանը, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Նոր Զելանդիան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: