Հանրագիտարան

Նապաստակներ

Նապաստակները նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիքի ներկայացուցիչներ են։ ՀՀ հանդիպում է 1 տեսակ `   գորշ կամ եվրոպական նապաստակ։ Տարածված է բոլոր գոտիների դաշտերում, թփուտներում և այլուր։

Մարմնի երկարությունը․50-60 սմ է, կենդանի զանգվածը`   4-5, երբեմն`   մինչև 7 կգ։ Ականջները երկար են, պոչը`   կարճ։ Հետին վերջավորությունները երկար են աոջևիններից։ Մորթին դեղնամոխրագույնից դարչնագույն է։ Ձմռանը գույնը չի փոխում։

Ակտիվ է մթնշաղին, մասմամբ`   գիշերը։ Արագավազ է։ Սնվում է բուսական կերով։ Տարեկան բազմանում է 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ ունենում է 3-6 ավելի ձագ։ Ապրում է 10-12 տարի։ Ունի որսարդյունագործ նշանակություն։ Միսը համեղ է, մորթին`   էժանագին։ Երբեմն վնասում է պտղատու այգիները, նորատունկ ծառերը։ Կարող է տարածել վարակիչ հիվանդությունների հարուցիչներ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: