Հանրագիտարան

Մեռյալ ծով

Բարձրությունը ծովի մակարդակից 423 մ-ով ցածր է, և յուրաքանչյուր տարի իջնում է ևս մեկ մետրով: Լճի աղիությունը հասնում է մինչև 33,7 %:

Մեռյալ ծովը գտնվում է Իսրայելի և Հորդանանի միջև: Այն Երկրի ցամաքի ամենացածր կետն է: Այն կոչվում է «Մեռյալ» ծով, քանի որ այնտեղ կենդանություն չկա: Ծովի մակարդակից ցածր է 1300 ոտնաչափ, որը ամենացածր կետն է ամբողջ Երկիր մոլորակում:

 

Մեռյալ ծովը ամենաաղին է՝ վեց անգամ աղի, քան օվկիանոսները, և ամենաբարձր խտությամբ հանքային ջուրն աշխարհում: Ծովի ջուրը կարող է պակասել միայն գոլորշիանալով, ինչը Մերձավոր Արևելքի՝ ամենօրյա շոգ կլիմայի հետևանքն է: Երբ ջուրը գոլորշիանում է, այն թողնում է աղ և հանքային նյութեր, և ծովի ջուրը դառնում է ավելի թանձր:

 

Այսպիսով՝ Մեռյալ ծովի ջուրը թանձր է, և մարդիկ կարողանում են լողալ առանց ավելորդ ջանքերի: Այդ վայրն աշխարհում ամենամեծ բնական սպա-կենտրոնն է, և մարդիկ կտրում-անցնում են հսկայական տարածություն, որպեսզի հանգստանան այդ տաք ջրերում, վայելեն կոսմետիկ ցեխի (դիմակ) լոգանքն ու ստանան հանքային բուժում: Մեռյալ ծովը նաև առողջությունը վերականգնելու կենտրոն է: Ծովի հանքանյութերը էապես ազդում են մարդու առողջության վրա:
 
Այժմ ծովի մակարդակը շարունակվում է նվազել, քանի որ նրան սահմանակից երկրները ջուր են վերցնում ծով թափվող գետերից: Ծովի փոքրացումն արագանում է, և վիճակը դառնում է վտանգավոր: Միակ լուծումն այն է, որ ջուրը պոմպերով քաշեն Կարմիր ծովից Մեռյալ ծով՝ պահպանելու ջրի մակարդակը:
 
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: