Հանրագիտարան

Մուֆլոն

Մուֆլոնը կաթնասուն կենդանի է: Նրա երկարությունը հասնում է 130 սմ, բարձրությունը`   90 սմ, իսկ քաշն արուների մոտ`   50 կգ, էգերի մոտ`   35 կգ:

Մուֆլոնները բնակվում են լեռնային լանդշաֆտներում: Էգերն ապրում են 100 առանձնյակից կազմված խմբերով, իսկ արուները`   միայնակ:

Տարածված են Հայկական լեռնաշխարհում`   Հայաստանում, ինչպես նաև հյուսիսային Իրաքում և հյուսիս-արևմտյան Իրանում: Մոտ 3,000 տարի առաջ հանդիպում էր նաև Ղրիմում և Բալկաններում: Մուֆլոններ կան նաև Կիպրոս, Կորսիկաև Սարդինիա կղզիներում, սակայն պարզ չէ դրանք վայրենացած ոչխարներ են, թե իրական մուֆլոններ: Մուֆլոնը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: