Հանրագիտարան

Մեղու

Մեղուները կիպրերի և մրջյունների հետ սերտորեն կապված թռչող միջատներ են: Նրանք հայտնի են փոշոտման մեջ իրենց դերով և մեղրի և մեղրամոմի արտադրությամբ:

Ներկայումս հայտնի են մոտ 20 000 տեսակի մեղուներ`   դասակարգված 7-9 ճանաչված ընտանիքներում, չնայած դրանց իրական թիվն ավելի մեծ է, ուղղակի նկարագրված չեն: Դրանց կարելի է գտնել բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդայի, մոլորակի բնական միջավայրում, որտեղ կան միջատների միջոցով փոշոտվող ծաղկաբույսեր: Մեղուներն ուսումնասիրող գիտությունը կոչվում է ապիոլոգիա(ապիդոլոգիա): Մեղուները հարմարվել են կերակրվելու նեկտարով և ծաղկափոշով, նեկտարն օգտագործելով հիմնականում որպես էներգիայի աղբյուր, իսկ ծաղկափոշին սպիտակուցների և այլ սննդային նյութերի ստացման համար:

Մեղուներն ունեն երկար փթիկ, որն օգտագործում են բույսից նեկտար ծծելու համար, ունեն նաև բեղիկներ, որոնք բաղկացած են 13 հատվածից արու մեղուների մոտ, և 12 հատվածից էգ մեղուների մոտ: Բոլոր մեղուներն ունեն 2 զույգ թևեր, ետևի զույգը չափերով փոքր են առջևի զույգ թևիկներից, միայն որոշ տեսակի մեղուների մոտ արուների թևիկները շատ կարճ են, ինչը թռիչքը դարձնում է շատ դժվար կամ անհնար: Մեղուների շատ տեսակներ համարյա չեն հետազոտվել: Մեղուների չափերը տատանվում են 2,1 մմ-ից(Տրիգոնա միմիմա գաճաճ մեղուներ) մինչև 39 մմ(Մեգաչիլի պլուտո մեղուներ, որոնք ապրում են Ինդոնեզիայում):
 
Մեղուները դասակարգվում են հետևյալ դասերում.
 
  • Լասիոգլոսում (1750)
  • Անդևենա (1500)
  • Մեգաչիլի (1490)
  • Հուլաեուս (715)
  • Նոմադա (700)
  • Պերդիտա (630)
  • Օսմիա (350)
  • Բոմբուս (260)
  • Ամեգիլլա (250) և այլն:
Մեղուները ինչպես և մրջյունները ըստ էության կիպրերի ձևեր են: Չնայած ամենից շուտ գտնված մեղուների տարիքը գնահատվում է 40 մլն տարի, բայց մեղուների գենետիկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք ավելի վաղ են հայտնվել, ծաղկաբույսերի հայտնման հետ 140 մլն տարի առաջ: Ներկայիս մեղուների նախնիները ավազի կրետների ընտանիքից են (Կրապռոնիդաե), որոնք գիշատիչ միջատներ էին: Էվոլյուցիայի ընթացքում մեղուները գիշատիչներից վերափոխվեցին ծաղկափոշով սնման ապրելակերպի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: