Հանրագիտարան

Մեդուզա

Մեդուզան, ինչպես և կորալը, պարզունակ աղեխորշավոր կենդանի է: Նրա մարմինը բաղկացած է բջիջների երկու շերտից`   էկտոդերմից և էնտոդերմից:

Երկշերտ բջիջները կազմում են մի յուրօրինակ պարկ, որի ներսում գտնվում է կերը մարսող խոռոչը: Այս խոռոչի ծայրին բերանն է: Մեդուզան տափակ, հովանոցաձև պարկ է և լողում է բերանքսիվայր:Հովանոցի եզրերին և բերանի շուրջը գտնվում են շոշափուկները, որոնք ծառայում են որսը շոշափելու և բռնելու համար: Շոշափուկները խիտ ծածկված են խայթիչ բջիջներով: Որոշ մեդուզաներ ունեն զգայուն բջիջներ, որոնք ընկալում են լույսը և ջրի գրեթե անորսալի տատանումները: Այս տատանումների շնորհիվ մեդուզան կարող է փոթորիկի մոտենալը զգալ մի քանի ժամ առաջ և նախապես թաքնվել ծովի խորքում: Ամենախոշոր արկտիկական մեդուզան ունի 2 մ տրամագծով հովանոց և մոտ 200 մ երկարությամբ շոշափուկներ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: