Հանրագիտարան

Հավազգիներ

Հավազգիները կամ հավանմանները թռչունների կարգ են։ Հիմնականում միջին մեծության թռչուններ են։ Կենդանիների զանգվածը տատնվում է 80-120 գ-ից (լոր) մինչև 6 կգ (խլահավ)։

Կտուցը կարճ է, ամուր, ոտքերը՝ ուժեղ, հարմարված քայլելուն և վազելուն, թևերը՝ կարճ, լայն։ Արուներն էգերից խոշոր են, ավելի վառ գունավորված։ Սնվում են բուսական, երբեմն կենդանական կերով։ ՀՀ-ում հանդիպում է 6 տեսակ`   կովկասյան մայրահավը (Lyrurus mlokosiewiczi), տարածված է Դիլիջանում, Վանաձորում, Հրազդանում, Բազումի, Փամբակի լեռներում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, քարակաքավը (Alectoris graeca)`   Վայոց ձորի մարզում, Գառնիում, Սյունիքի մարզում, Երևանի շրջակայքում, մոխրագույն կաքավը (Perdix perdix)՝ Կոտայքի մարզում, Սևանի ավազանում, Մեղրիում, ձմռանը՝ նաև Երևանի մոտակայքում, կասպիական վայրի հնդկահավը (Tetraogallus caspius)`   Կապուտջուղ, Փամբակի, Բազումի, Գեղամա և այլ լեռներում, նաև գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, լորը (Coturnix coturnix), որը հանդիպում է ամենուրեք և կովկասյան փասիանը (Phasianus colchicus), որը գրեթե անհետացել է։ Մարզական որսորդության օբյեկտ են։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: