Հանրագիտարան

Կոալա

Կոալան կամ պարկավոր արջը համարվում է Ավստրալիայի ամենահայտնի կենդանիներից մեկը: Կոալան արտաքնապես նման է արջին, սակայն հանդիսանում է Կոալաների ընտանիքի միակ ներկայացուցիչը: Մարմնի երկարությունը 60-82 սմ է, իսկ քաշը`   5-16 կգ: Սնվում է էվկալիպտի տերևներով:

Կոալա անվանումը գալիս է gula բառից, որը օգտագործվում է դարուկ լեզվի մեջ (գրեթե անհետացած լեզու, որը պատկանում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի տարածքում ապրող բնիկներին): Թեև ձայնավոր ու-ն սկզբում անգլերենում գրվում էր ինչպես «oo», հետագայում այն փոխվեց «oա»-ի, հնարավոր է սխալի պատճառով: Կոալան պատկանում է Phascolarctos կենդանական դասին, որն էլ առաջացել է հուներեն phascolos (պայուսակ) և arktos (արջ) բառերից: Թեև խոսքը արջի մասին չէ, անգլերեն խոսող բնակիչները 18-րդ դարի վերջում անվանեցին արջ կոալա, իր արջի հետ նմանության պատճառով: Մյուս անվանումներն են այս արջատեսակի համար օրինակ «ծառերի արջ» կամ «բնիկ արջ»:

Կոալաները ամրակազմ կենդանիներ են երկար ականջներով և ոտքերով: Նրանց առաջին երկու մատները ավելի զարգացած են: Այդ մատները իրենց երկար և սուր ճանկերի հետ օգնում են նրանց հեշտ բարձրանալ և շարժվել ծառերի վրա: Կոալայի մորթին շատ խիտ է և փափուկ մոխրագույնից շականակագույն երանգներով: Որովայնը և երկար մազերը, որոնք որ աճում են ականջների վրա սպիտակ են:

Կոալաները ապրում են արևելյան և հարավային Ավստրալիայի ափամերձ տարածքներում: Նաև տարածված են երկրի ներքին շրջաններում: Հատկապես այն մասերում, որտեղ ավելի խոնավ է:

Կոալաները հիմնականում սնվում են էվկալիպտի  տերևներով: Ունեն շատ փոքր խելք և քնում են օրը 20 ժամ: Սնվում են հատկապես գիշերը: Միջին չափի կոալան օրական ուտում է 500գր տերև: Նրանք կարող են ապրել մինչև 17 տարի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: