Հանրագիտարան

Պապիկի օր (Լեհաստան)

30 երկիր տոնում է պապիկների և տատիկների օրը, սակայն ամեն երկրում այդ օրը կամ օրերը տոնում են տարբեր ամիսների: Լեհաստանում ամենասիրելի տոներից մեկը`   Պապիկի օրը, նշվում է հունվարի 22-ին, իսկ հունվարի 21-ին տոնում են Տատիկների օրը:
Կանադայում տատիկների և պապիկների օրը տոնում են սեպտեմբերի առաջին կիրակի օրը: Իտալիայում այդ օրը տոնում են հոկտեմբերին:
 
ԱՄՆ-ում պապիկների և տատիկների օրն ունի իր պաշտոնական հիմնը: Այդ օրն ունի նաև հատուկ խորհրդանիշ՝ անմոռուկը, որը հիշեցնում է մարդկային կյանքի նրբությունները:
 
Այս օրը Լեհաստանում պապիկները պարտադիր գնում են քաղցրավենիքներ, իսկ թոռնիկները պատրաստում են փոքրիկ նվերներ և հյուր են գնում իրենց սիրելի պապիկներին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: