Առողջապահություն

Ինչպես չթունավորվել սննդից

Սննդային թունավորումներից զերծ մնալու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը սահմանել է մի քանի պարզ կանոն, որոնք ներկայացվում ենք ձեր ուշադրությանը:
  • Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին
  • Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ
  • Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե
  • Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը`   70 աստիճանից բարձր
  • Պահպանել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի պահպանման հարևանության կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով աղտոտումից խուսափելու համար
  • Պատրաստի սննդամթեքը պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավել
  • Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի փոփոխության դեպքում այն չօգտագործել
  • Սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով`   օգտագործելով միայն խմելու ջուր
  • Չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքների և ալկոհոլի օգտագործումը
  • Չգնել ու սննդի մեջ չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սունկ
  • Սունկ գնել համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում
  • Խորհուրդ չի տրվում երեխաներին և հղի կանանց սննդում օգտագործել սունկ և տնային պայմաններում պատրաստված պահածոներ
  • Խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: