Հանրագիտարան

Կարմիր գայլ

Շիկահեր գայլերը կաթնասուն կենդանիներ են: Մարմնի երկարությունը հասնում է 1 մետրի: Ունեն կարմրագազարագույն երանգ:

Շիկահեր գայլերը բնակվում է հարավային Ասիայում: Շիկահեր գայլին անվանում են նաև կարմիր գայլ: Բնակվում են հարավարևելյան Միացյալ Նահանգներում: Կարմիր գայլը կամ ասիական վայրի շունը (լատ. Cuon alpinus) բարեկամ է հանդիսանում շնագայլերին, սակայն չափերով զիչում է վերջիններիս: Մարմնի երկարությունը ոչ ավելի քան 55սմ: Արուները կշռում են 15-20 կգ, էգերը`   մինչև 13կգ: Կարմիր գայլը արագաշարժ է, ունի զարմանալի, համարյա կատվային, պլաստիկա և շարժումներ: Նրանք շրջում են ոհմակներով. մեկ ոհմակում ամենաշատը լինում են 28-30 գայլ, ներառյալ նաև ձագերը, որոնց քանակը 12-ի: Ոհմակի հիմքը գլխավոր բազմացող զույգն է, մնացածը հիմնականում ժառանգներն են, բայց կարող են լինել նաև այլ գայլեր: Շիկահեր գայլերը բազմանում են շնորհիվ նրանց բարեկամական վարքագծի (օրինակ խմբակային խաղերը): Ձագերի դաստիարակության մեջ դեր են խաղում ոհմակի բոլոր մեծերը: Նրանք բերում են սնունդը ձագերին, խաղում նրանց հետ, հանգստանում միասին: Եթե սնունդը չի հերիքում նրանք նույնիսկ հրաժարվում են դրանից, զիջելով փոքրերին:         

Երբ շիկահեր գայլերը ոգևորվում են, արձակում են մի շարք ոչ շատ աղմկոտ ձայներ և այնքան հաճախ, որ նմանվում է զրույցի: Շիկահեր գայլերի ոհմակները գրավում են փոքր տարածք, մոտ 40 քառ. մետր: Ինչպես բոլոր շնազգիները նրանք տարածքը նշանում են: Նրանց գործողությունների հաջորդականությունն ու պարզությունը վերհանում է նրանց ուժը: Հնդկաստանի գիտնականներն եկել են այն եզրակացության, որ շիկահեր գայլը ավելի լավ որսորդ է քան ընձառյուծը կամ վագրը: Վայրի ցլերն ու նույնիսկ փղերը հատնաբերելով շիկահեր գայլերի ոտնահետքերը անհանգստություն են ցուցաբերում: Շիկահեր գայլեը կարողանում են մագլցել ծառեր և հարձակվել վագրի, բայց նման վարքագիծ հազվադեպ են դրսևորում: Նախկինում շիկահեր գայերը տարածված էին Ասիայում, սակայն 20-րդ դարում նրանց քանակը նվազել է, ապրելավայրի կրճատման հետևանքով: Այժմ պոպուլյացիայի համար բարենպաստ պայմաններ են մնացել Հնդկաստանում, Հնդեվրոպայում և Ինդոնեզիայում: Ընդգրկված է Բնապահպանության և Բնական Պաշարների Պահպանության Միության միջազգային Կարմիր գրքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: