Հանրագիտարան

Կարակալ

Կարակալը կամ տափաստանային լուսանը կատվազգի գիշատիչ կաթնասուն է: Երկար ժամանակ կարակալը համարվում էր լուսանի (Lynx) ենթատեսակներից մեկը, որին նա նման է արտաքինից, բայց տարբեր որոշ գենետիկական շղթաներով: Չնայած դրան կարակալը ավելի մոտիկ է լուսանին, քան կատվին:

Կարակալը հիշեցնում է լուսանին, բայց չափերով նրանից փոքր է, ավելի գեղեցիկ կեցվածք ունի և միատոն գունավորում: Մարմնի երկարությունը 65-82 սմ է, պոչինը`   25-30 սմ, ուսերի բարձրությունը`   մոտ 45 սմ. քաշը`   11-19 կգ: Ականջները վրձնիկներով (5 սմ):

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: