Հանրագիտարան

Կապիկներ

Կապիկները համարվում են պրիմանտների կարգի կաթնասունների ենթակարգ: Նրանք բաժանվում եմ երկու խմբի`   լայնաքթեր կամ Նոր աշխարհի կապիկներ, որոնք ունեն 2 ընտանիք, և նեղքթեր կամ Հին աշխարհի կապիկներ, որոնք ունեն 4 ընտանիք: Լայնաքիթ կապիկների մեծ մասի քթի միջնապատը և քթանցքները լայն են, ուղղված են դեպի դուրս: Նեղքթերին բնորոշ են ավել նեղ միջնապատը, իսկ քթանցքները, ինչպես մարդու մոտ, ցած են ուղղված:

Կենսաբանական հատկանիշերը

Կապիկների քաշը 400գ-180 կգ է և ավելի, մարմնի երկարությունը մինչև 2 մ: Որոշ կապկների պոչը մարմիններից երկար է, մյուսներինը`   հավասար կամ կարճ, երբեմն`   կառչող: Մարդանման կապիկները պոչ չունեն: Կապիկների վերջույթները լավ զարգացած են, ունեն 5 մատ, որոնց ծայրերին կան շոշապող թմբիկներ: Մազածածկը զարգացած է, առանձին մասերում նույնիսկ երբեմն շատ երկար է և առաջացնում եմ բաշ, բեղեր, մորուք: Դեմքը և ականջի խոցիները մազապատ չեն: Խոշեր, մարդանման կապիկների գանգն ունի ոսկրային կատարներ, որոնք ամրանում են հզոր, ծամող մկաններին: Լավ զարգացած են դիմային մկանները:
Ստամոքսը պարզ է, բուսական կերով սնվողներինը`   բարդ: Կույր աղի ունեն բոլոր կապիկները, սակայն որդանման ելուն բնորոշ է միայն մարդանման կապիկներին: Գլխուղեղը մեծ է, գալարներով ու ակոսներով հարուստ, մեծ կիսագնդերը ծածկում են ուղեղիկը: Լավ զարգացած են տեսողությունն ու լսողությունը: Կապիկների ձայնալարերը զրկված են ձգող մկաններից և ընդունակ չեն ելևէջելու հնչյունները:
 
Կենսակերպը
 
Մեծ մասը ցերեկային հոտային կենդանիներ են, ծառաբնակ, իսկ պավիանները`   գետնաբնակ: Սնվում են պտուղներով, տերևներով, երիտասարդ ընձյուղներով, միջատներով, խխունջներով, թռչունների ձվերով, մանր թռչուններով: Կապիկների խոշոր թշնամիներին են օձերը, գիշատիչ թռչունները, կոկորդիլոսները և հովազները: Բազմանում են ամբողջ տարին, ունենում մեկ ձագ: Ստորակարգ կապիկների հղիությունը տևում է 4-6, գիբոններինը`   7, մարդանմաններինը`   9 ամիս: Կյանքի տևողությունը 20-25 տարի է, խոշորներինը`   40 և ավելի, մարդանման կապիկներինը`   50-60 տարի: Շատ կապիկներ որսի օբյեկտ են (օգտագործում են միսը և մաշկը): Որսում են նաև տանը, կենդանաբանական այգիներում և լաբարատորյաներում պահելու համար: Քանակը խիստ կրճատվել է, և այժմ կապիկները առնված են պաշտպանության տակ:
 
Ծագումը
 
Ենթադրվում է, որ լայնաքիթ կապիկները, որոնց նախնիները Հյուսիսային Ամերիկայից ներթափանցել են Հարավային Ամերիկա, զարգացել են նեղքիթկապիկներից անկախ: Միոցենում և պլիոցենում կապիկները լայնորեն տարածված են եղել Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում: Մարդու ծագման հարցերի ուսումնասիրության համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում միոցենի դրիոպիտեկները`   որպես մարդու և ժամանակակից մարդանման կապիկի ընդհանուր նախնիներ: Նախնադարյան մարդկանց հնարավոր նախնիները եղել են աֆրիկյան ավստրալոպիտեկին մորֆոլոգիապես մոտ ցամաքային, երկոտանի բարձրակարգ կապիկները, որոնք որպես գործիք օգտագործել են բնական առարկաներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: