Հանրագիտարան

Գրկախառնության միջազգային օրն

Ամեն տարի՝ հունվարի 21-ին, աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը՝ Գրկախառնության միջազգային օրը: Այն սկիզբ է առել 1986 թվականին ԱՄՆ-ում Գրկախառնությունների ազգային օր անվամբ, այնուհետև սրընթաց կերպով տարածվել է ամբողջ աշխարհում:

Ավանդույթի համաձայն՝ այս օրը կարելի է բարեկամաբար գրկախառնվել նույնիսկ անծանոթ մարդուն: Չնայած այս տոնի երիտասարդ տարիքին`   այսօր դժվար է գտնել դրա հեղինակին:

 

Հայտնի չէ, թե ով է հեղինակել և առաջին անգամ ինչպես է նշվել հունվարի 21-ը՝ Գրկախառնության միջազգային օրը: Հայտնի չէ նաև, թե ինչու է ընտրվել հենց այս օրը:

 

Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներ են: Ըստ տարածված լեգենդի՝ բարեկամաբար գրկախառնված մարդիկ միմյանց են փոխանցում մեծ ջերմություն և դրական լիցքեր:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: