Հանրագիտարան

Ֆորմուլա 1

Ֆորմուլա 1-ը ավտոմրցաշարի տեսակ է, որը տեղի ունենում շրջանաձև վազքուղիներում հատուկ մեքենաներով։


FIA Formula One World Championship-ն  ավտոմրցաշար է ,  որին  մասնակցում են բաց անիվներով  մեքենաներով: «Ֆորմուլա 1» -ն  իրենից ներկայացնում է աշխարհի առաջնություն: Այն անց է կացվում  ամեն տարի և բաղկացած է առանձին էտապներից,  որոնք կոչվում են «Գրան-Պրի»: Յուրաքանչյուր Գրան-պրիում առաջին 8 տեղերը զբաղեցրած մրցարշավորդները ստանում են միավորներ (2002-ից հետևյալ կարգով) 1 տեղ - 10 միավոր, 2 տեղ - 8 միավոր, 3 տեղ - 6 միավոր և այլն: Նույն տարվա վերջում պարզ է դառնում առաջնության հաղթողը: 

Ֆորմուլա 1-ում պայքարը գնում է ինչպես «պիլոտների» (վարորդ),  այնպես էլ  թիմերի միջև: Պիլոտները պայքարում են աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար իսկ թիմերը՝ Կոնստրուկտորների գավաթի:

1997թ-ից ավտոմեքենաների համար գործում են հետևյալ պայմանները`   լայնությունը չպետք է գերազանցի  200 սմ, բարձրությունը`  95 սմ, իսկ քաշը չի կարող 600 կգ-ից քիչ լինել։

Առաջին անգամ «Ֆորմուլա 1»-ն անցկացվել է 1950-ին, իսկ չեմպիոն է դարձել Նինո Ֆարինան։ Առավել հայտնի «Ֆորմուլա 1»-ի մրցարշավորդներից են Միխայել Շումախերը, Նելսոն Պիկեն, Այրտոն Սեննան և Ալեն Պրոստը։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: