Առողջապահություն

Ընդունել ըստ ժամերի

Վերջերս ընկերուհուցս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:
Ռ.Խաչատրյան, ք.Երևան

 

Վերջերս ընկերուհուցս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:

Ռ.Խաչատրյան, ք.Երևան

 

Չնայած, որ վիտամինները դեղպատրաստուկներ չեն համարվում, այնուամենայնիվ կարևոր է իմանալ դրանց ընդունման կանոնները:

 

  • Վիտամիններն ընդունում են առավոտյան, ուտելուց 10-30 րոպե հետո, որպեսզի դրանց մեջ պարունակվող թթուները  չգրգռեն ստամոքսի լորձաթաղանթը:
  • Միկրոտարրերն ավելի լավ է խմել օրվա երկրորդ կեսին, անկախ սննդի ընդունումից,  ամինաթթուներ պարունակող համալիրները (տրիպտոֆան, գլիցին, տաուրին և այլն), բացառապես ընդունում են քաղցած ժամանակ, ուտելուց 30 րոպե առաջ:
  • Ֆերմենտատիվ (խմորիչային) պատրաստուկներն, ընդհանրապես, առանց բժշկի հետ խորհրդակցելու չարժե ընդունել: Փորձելով դրանց օգնությամբ լավացնել մարսողությունը, խնդիրներ կունենաք ենթաստամոքսային գեղձի աշխատանքի հետ:
  • Վիտամինային պատրաստուկները չի կարելի ընդունել սրտային և հորմոնային միջոցների հետ, վիտամինները կարող են խանգարել դրանց ներծծմանը: Դեղերի և վիտամինների ընդունման տարբերությունը պետք է լինի 15 րոեպից ոչ պակաս:

Առողջապահության լրատու 11 (549) 26.03.2010

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: