Առողջապահություն

Ինչպե՞ս ազատվել եղունգները կրծելու սովորությունից

Եղունգները կրծոտելու սովորությունը կոչվում է օնիխոֆագիա: Օնիխոֆագիայի զարգացման պատճառները պետք է փնտրել մարդու հուզական դաշտում՝ սթրեսներ աշխատանքում, դպրոցում, ինստիտուտում կամ էլ անբավարարվածության զգացում ինքդ քեզանից: Ցածր ինքնագնահատականը և «ինքդ քեզ կրծելու» սովորությունը պայմանավորված է եղունգները կրծելու սովորությամբ:
Հետաքրքիրն այն է, որ նայելով կրծոտած եղունգներին, մարդու ինքնագնահատականն ավելի է ցածրանում, և նա սկսում է դրանք կրծոտել կրկնակի ուժով: Գիտնականները, որոնք ուսումնասիրել են 27 տարեկան մարդկաց մի խումբ, որի անդամներն ունեն եղունգները կրծելու սովորություն, պարզել են, որ խմբում փորձարկվողներից բոլորի մոտ առկա է անհանգստության բարձր զգացում:
 
Պարզվել է, որ մարդիկ կրծում են եղունգները կամ հուզական լարվածության արդյունքում, կամ վստահ չեն իրենց ներուժի վրա: Գաղտնիք չէ, որ շատ հայտնի մարդիկ նույնպես տառապել են այս վնասակար սովորությամբ: Մանուկ հասակում Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի ձեռքերը կապել են, բայց այդպես էլ չի հաջողվել ազատվել այդ սովորությունից:
 
Ավելի հաճախ օնիխոֆագիան առաջանում է դեռահաս տարիքում ինտելեկտուալ և հոգեկան լարվածության հետևանքով: Պետք է նշել, որ կանայք և աղջիկներն այդ վնասակար սովորության նկատմամբ ավելի մեծ նախատրամադրվածություն ունեն:
 
Եղունգի ամբողջական սերտաճման միջին ժամանակը տատանվում է 3-5 ամիս: Ստացվում է, որ այդ ժամանակահատվածում եղունգներն ամբողջությամբ «ուտվում են»: Իսկ այժմ պատկերացրեք, թե ի՞նչ քանակությամբ եղունգներ կուտեք ամբողջ կյանքի ընթացքում, եթե այդպես էլ չազատվեք այդ սովորությունից: Այդքան էլ հաճելի չէ, ճի՞շտ է:
 
Եղունգները կրծելու սովորությունը վնասակար է այն պատճառով, որ վերջինիս հետևանքով առաջանում են ծլեպներ և փոքր վերքեր`   մատերի ծայրերին, որտեղ կարող են ընկնել հիվանդածին մանրէներ և առաջացնել լուրջ բորբոքային գործընթացներ:
 
Ներկայումս կան շատ միջոցներ եղունգները կրծոտելու սովորությունից ազատվելու համար: Երեխաների և տղամարդկանց համար կարելի է խորհուրդ տալ հատուկ դառը ամրապնդիչ լաքեր: Այդ լաքերի կտրուկ և շատ դառը համը կօգնի արագ ազատվել վնասակար սովորությունից, իսկ լաքերի կազմի մեջ մտնող վիտամինները և միկրոէլեմենտները կօգնեն վնասված եղունգներին արագ աճել և վերականգնվել:
 
Նման լաքերը պետք է օգտագործել կանոնավոր: Երեք օրը մեկ մաքրեք հին լաքը և քսեք նորը: Եթե մոռանաք նորացնել լաքը, եղունգը, ծայրից ջարդվելով, կսկսի պոկվել, իսկ դա նշանակում է՝ ձեր եղունգը կդադարի դառը լինելուց,  և եղունգները կրծելու սովորությունը կարող է կրկնվել: Աղջիկները և կանայք կարող են դիմել եղունգների աճեցման խնդիրներով զբաղվող մասնագետի:
 
Արհեստական նյութից (ակրիլից կամ գելից) լաքերը շատ պինդ են, լաքով պատված եղունգի կրծելը լիովին խնդրահարույց է: Ցանկանում եք երկարացնե՞լ եղունգները, ապա այդ դեպքում արեք շքեղ դիզայն բնական եղունգների վրա։ Կրծոտել նման գեղեցկությունը, որի համար ծախսել եք ոչ փոքր գումար, ուղղակիորեն կափսոսաք:
 
Ծլեպների դեմ պայքարելուն կօգնի կուտիկուլաների համար նախատեսված հատուկ բուժիչ յուղը՝ բուժական խոտերի հյութահանուկով: Արդյունքի հասնելու համար յուղից պետք է օգտվել ոչ պակաս, քան օրական երեք անգամ: Մի քիչ յուղ քսեք կուտիկուլայի վրա և մերսման շարժումներով ներմերսեք մինչև եղնգարմատ:
 
Յուղի կանոնավոր ընդունումից մի քանի օր անց դուք կնկատեք, որ ձեր մատները ձեռք են բերել գեղեցիկ խնամված տեսք: Հասնելով կուտիկուլաների և ծլեպների շուրջ վերքերի ամբողջական առողջացման՝ կմնա միայն ձեռքերը պահպանել կատարյալ վիճակում՝ օրական մի անգամ օգտագործելով յուղը:
 
Եթե եղունգները կրծելու սովորության հետ մեկտեղ տառապում եք քնի խանգարումից, դյուրագրգռությունից, արտահատված հոգնածությունից, հիշողության նվազումից կամ կպչուն անհանգստության զգացումից, դիմեք բժիշկի: Փորձառու մասնագետի հետ խորհրդակցությունը կօգնի «գլուխ հանել» ստեղծված իրավիճակից:
 
Հոգեբանները կարծում են, որ եղունգները կրծելու սովորությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինչ-որ բանի պատճառով «ինքն իրեն կրծոտելու» սովորություն: Հնարավոր է՝ դուք ուղղակի դժգոհ եք ձեզանից կամ էլ հոգու խորքում ինչ-որ բանի համար ձեզ եք մեղադրում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: