Առողջապահություն

Ատամի մածուկ, թե՞ մաքրող փոշի

Առավոտյան ատամները լվացեք ատամի մածուկով, երեկոյան`   ատամի փոշիով: Ատամի մածուկն ատամներն ավելի վատ է մաքրում, քան փոշին, սակայն օրվա ընթացքում ատամներն ինքնամաքրվում են թքի և կոշտ սննդի միջոցով:

Գիշերը`   քնած ժամանակ, ինքնամաքրում տեղի չի ունենում, ուստի և ատամները պետք է մաքրել ատամի փոշիով:

 

Ի դեպ, ատամի ամուր հյուսվածքների զգայունության պարագայում հարկավոր է օգտագործել կալցիումի գլիցերոֆոսֆատ, ստրոնցիումի քլորիդ, ամոնիի լակտատ պարունակող մածուկներ, որոնք ցածր հղկող հատկություն ունեն:

 

Լնդերի պարոդոնտոզի և արյունահոսության դեպքում նախընտրելի են մածուկները, որոնք պարունակում են դեղաբույսեր, աղեր, վիտամիններ, հակամանրէային միջոցներ, ֆերմենտներ: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: