Առողջապահություն

Օրթոպեդիկ բարձեր

Խորհուրդ է տրվում վաղ հասակից մտածել առողջ քնի մասին, որպեսզի տարիներ անց չբախվենք օստեոխոնդրոզի կամ ողնաշարի այլ հիվանդությունների հետ:

 

Խորհուրդ է տրվում վաղ հասակից մտածել առողջ քնի մասին, որպեսզի տարիներ անց չբախվենք օստեոխոնդրոզի կամ ողնաշարի այլ հիվանդությունների հետ:


Ժամանակակից գիտնականներն այն կարծիքին են, որ գլխի և պարանոցի հիվանդությունների մեծ մասն առաջանում է քնի ժամանակ սխալ դիրքից:


Մարդն իր կյանքի մեկ երրորդը անց է կացնում քնած: Յուրաքանչյուրին անհրաժեշտ է ամուր, առողջ քուն`   առավոտյան լավ հանգստացած զգալու համար: Այդ պատճառով էլ բարձի ընտրությունը շատ կարևոր է: Շատերը համարում են, քունը, որը պարտադիր է օրվա ընթացքում, ընդամենը մնացած առօրեական գործերի պես անհրաժեշտություն է: Այս մոլորություններն էլ հանգեցնում են օրգանիզմի հյուծվածության: Քունը մեր գործունեության առավել կարևոր բաղկացուցիչ մասն է, և որքան ուշադիր լինենք քնի պարագաների ընտրության հարցում՝ բարձեր, վերմակներ, ներքնակներ, այնքան լավ կքնենք:


Օրթոպեդիկ բարձերն օգնում են քնի ընթացքում հանել պարանոցի մկանների ծանրաբեռնվածությունը, թույլ են տալիս ողնաշարի պարանոցային հատվածին`   ամբողջությամբ թուլանալ: Ուղեղի արյան մատակարարումը նորմալանում է և կայունանում, անհետանում է առավոտյան գլխացավը`   առաջացնելով յուրօրինակ թեթևության զգացողություն: Օրթոպեդիկ բարձերը քնի ընթացքում գլուխը պահում են հնարավորինս հարմար դիրքում:


Ортопедические и противопролежневые подушки и матрасыՄարմնի անատոմիան այնպիսին է, որ հարմարավետ քնի համար`   պառկած ժամանակ, անհրաժեշտ է ընտրել գլխի ու պարանոցային ողների ճիշտ դիրք: Այս դեպքում քիչ բարձրության որևէ նեցուկ`   բարձը, նպաստում է ընտրելու հարմար դիրք և օգնում`   խուսափելու հիվանդություններից ու ողնաշարի թեքումներից:

 

Ժամանակակից օրթոպեդիկ բարձերը երկար կողմերից մեկի երկայնքով (հորիզոնական) հաճախ ունենում են մեծացած գլանաբարձ, որի չափն անհրաժեշտ է ընտրել անհատականորեն՝ կախված ուսերի լայնությունից:


Ճիշտ չէ բարձն ուսերի տակ դնելը: Բարձի հաստ մասը պետք է շփվի ուսերի եզրի հետ: Գլանաբարձը քնած ժամանակ օգնում է պահպանելու ճիշտ շնչառությունը, բնական դիրքում պահելու գլուխն ու պարանոցային ողները և թուլացնելու պարանոցի մկանները: Քնելիս գլխի սխալ դիրքի դեպքում պարանոցային ողները ծռվում են, որը կարող է նպաստել գլխացավերի և ողնաշարի հիվանդությունների առաջացմանը: Օրթոպեդիկ բարձերի ճիշտ ընտրության և ճիշտ օգտագործելու դեպքում, օրինակ, կարելի է նվազեցնել օստեոխոնդրոզից առաջացած ցավերը:

 

Օրթոպեդիկ բարձի ճիշտ ընտրությունից է կախված նաև հարմարավետ քնի պայմանների ստեղծելը, և նրան հաջորդող առավոտի լավ տրամադրությունը ապահովելը:

 

Մինչև օրթոպեդիկ բարձի ընտրությանն անցնելը, մտածենք, թե ինչպիսի բարձ է համապատասխանում մեր կենսակերպին: Քնի ժամանակ մկանները պետք է թուլացած լինեն, արյան շրջանատությունը՝ լիարժեք: Այդ իսկ պատճառով կարևոր է բարձի բարձրությունը: Օրթոպեդիկ բարձերի ժամանակակից արտադրողներն առաջարկում են տարբեր բարձրության և կոշտության բարձերի հսկայական տեսականի: Օրթոպեդիկ բարձերի լցանյութերը տարբեր են, կարող ենք ընտրել այն լցանյութով բարձը, որն ամբողջությամբ համապատասխանում է մեր մարմնի անատոմիական առանձնահատկություններին և անձնական նախասիրություններին:


 Օրթոպեդիկ բարձերի հիմնական տեսակներն են՝


 Բարձեր`   լատեքսից, Կպչուն, էլաստիկ, փրփուրե բարձեր,
 Պոլիեսթերից բարձեր:
 
Սինթետիկ լցանյութերով բարձերը շատ հարմար են և կարելի է լվանալ լվացքի մեքենայով (մինչդեռ բնական լցանյութերով բարձերը պետք է լվանալ զգուշորեն, ձեռքով, օճառաջրում), իսկ ճիշտ օգտագործման դեպքում նրանք ամենաերկարակյացն են ու կծառայեն մոտ տաս տարի: Ժամանակակից սինթետիկ լցանյութերը, ինչպիսիք են լատեքսը, կպչուն-էլաստիկ ջերմազգայուն պոլիուրետանային փրփուրը կամ պոլիեսթերը, հիպոալերգեն են, պահպանում են իրենց ձևը և լվանալուց չեն վնասվում:


Ինչպե՞ս խնամել սինթետիկ լցանյութերով օրթոպեդիկ բարձերը


Ортопедические подушкиՍինթետիկ լցանյութերով օրթոպեդիկ բարձերը հատուկ խնամք չեն պահանջում: Նրանց ծառայության ժամկետը երկարացնելու նպատակով ցանկալի է ժամանակ առ ժամանակ թափահարել, շրջել և օդափոխել մաքուր օդում:


Յուրաքանչյուր լցանյութ առանձին խնամք է պահանջում, այդ պատճառով պետք է ուշադիր կարդալ գնած բարձի խնամքի վերաբերյալ հրահանգը: .
 

Այս ասպարեզում վերջին հայտնագործություններից են հիշողության էֆեկտով բարձերը, որոնք լցված են կպչուն-էլաստիկ ջերմազգայուն պոլիուրետանային փրփուրով: Նրանք ընդունում են մարմնի ձևը և պահպանում նրա տաքությունը: Այս բարձերը «հարմարվում» են մարմնի անատոմիական առանձնահատկություններին և ընդունում քնած դիրքը:


Ортопедические и противопролежневые подушки и матрасыՀնարավոր է, որ օրթոպեդիկ բարձի վրա քնելը սկզբում անսովոր լինի, մանավանդ, եթե սովոր եք քնել բմբուլից պատրաստված բարձի վրա: Արժե դիմանալ մի քանի օր, օրգանիզմը բավականին արագ է վարժվում նոր բարձին: Հենց օրթոպեդիկ բարձերն են ապահովում գլխի և պարանոցային ողների անատոմիական ճիշտ դիրքը և ողնաշարի ֆիզիոլոգիական կորությունը: Կարճ ժամանակ անց կազատվեք մեջքի, պարանոցի և ուսային հոդերի ցավերից, կմոռանաք, ինչ է գլխացավը: Անհավանական է, բայց`   փաստ:


Այս բարձը, այսպես կոչված, «խելացի» օրթոպեդիկ բարձի տարատեսակ է`   օժտված «Մեմորիֆորմ» տեմպուր ("Memoryform" tempur) հիշողությամբ: Երբ դուք գլուխը դնում եք նման բարձին`   մարմնի տաքության և քաշի ազդեցությամբ, բարձը սեղմվում է և ընդունում մարմնի, պարանոցի ու գլխի ձևը: Ստեղծվում է միատեսակ ճնշում գլխի՝ բարձի հետ շփվելու բոլոր կետերում, մկանները չեն սեղմվում`   դրանով իսկ ապահովելով ուղեղի արյան նորմալ շրջանառությունը: Ողջ քնի ընթացքում ողնաշարը գտնվում է առավելագույն թուլացած վիճակում: Իսկ երբ բարձի վրայից բարձրացնում եք գլուխը, փրփուրը դանդաղորեն ընդունում է նախնական դիրքը: Այն հիպոալերգեն է, և նրանում չեն հայտնվում մանրէներ ու մակաբույծներ:

 

Ортопедические и противопролежневые подушки и матрасы

 Կպչուն-էլաստիկ ջերմազգայուն պոլիուրետանային փրփուրով լցված բարձերը համաշխարհային շուկայում հայտնվեցին իննսունական թվականներին: Նյութը մշակվել է 1970 թ. «ՆԱՍԱ» (NASA) ընկերության կողմից`   ամերիկյան տիեզերագնացների համար: Հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ այս նյութն ունի յուրահատուկ հատկություն, որի շնորհիվ էլ կարգավորում է ջերմաստիճանն ու քաշը, ստեղծում լավագույն պայմաններ քնի և հանգստի համար: Այժմ կպչուն-էլաստիկ, ջերմազգայուն պոլիուրետանային փրփուրով օրթոպեդիկ բարձերը բոլորի համար դարձել են մատչելի:


Ортопедические и противопролежневые подушки и матрасыԻր կառուցվածքով կպչուն-էլաստիկ պենոպոլիուրետան «հիշողությունը ("memory") իրենից ներկայացնում է ծակոտկեն, բջջային կառուցվածքով պոլիուրետանային փրփուր: Այս նյութն ինքնուրույն օդափոխվում է, ջերմաստիճանը մշտական չեզոք է: Փրփուրը ճշտորեն կրկնում է մարմնի ձևը նույնիսկ ցուրտ սենյակում: Նյութը բավականին փափուկ է, սակայն մարմնի համար կոշտ հենարան է: Հիշողությամբ օժտված բջիջները ոսկրամկանային համակարգը պահում են կայուն, որի շնորհիվ մարմնի ողջ մակերևույթի ծանրաբեռնվածությունը բաշխվում է հավասարաչափ, արյան շրջանառությունը գործում է անխափան, թուլանում են գլխացավերը, վնասվածքների, ռադիկուլիտի, օստեոխոնդրոզի և ողնաշարի այլ հիվանդությունների ցավերը:


Կպչուն-էլաստիկ ջերմազգայուն պոլիուրետանը հնարավորություն է տալիս նվազեցնելու տեղային ջերմատվությունը, գլխի, ուսերի և պարանոցի քաշային ծանրաբեռնվածությունը, հանգստանում է մեջքը, մարմինն ամբողջությամբ թուլանում է, շնչում եք ողջ կրծքավանդակով, շնչառությունը հանգիստ է: Ահա կպչուն-էլաստիկ պոլիուրետանային փրփուրով բարձերի առավելությունը: Մկանների ամբողջովին թուլացումը և ուղեղի արյան նորմալ շրջանառությունը նպաստում են վերականգնելու դեմքի առողջ գույնը, աչքերի ուռածությունն ու «կապտուկները» նվազում են: Այս օրթոպեդիկ բարձերն օժտված են հակապառկելախոցային ազդեցությամբ: Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ բարձն ունի տատանումների մեղմացման և հարվածների կլանման հատկություն: Նրանք կլանում են ազդող էներգիայի մինչև 90%-ը:


Կպչուն-էլաստիկ ջերմազգայուն պոլիուրետանային օրթոպեդիկ բարձերն ունեն ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ: Գնելուց առաջ անպայման մի քանի րոպե պառկեք այս բարձի վրա:


Օրթոպեդիկ բարձերի ծառայության ժամկետը ոչ պակաս, քան տաս տարի է: 

Օրթոպեդիկ բարձեր երեխաների համար


Մարդը կյանքի 1/3-ը անց է կացնում քնած, իսկ նորածինը քնում է օրական 14 -15 ժամ: Այս թանկարժեք քնի ժամերին երեխան աճում ու զարգանում է, ուժ հավաքում և ֆիզիոլոգիապես ձևավորվում:

 Ортопедические подушки для детей
Առողջ և ամուր քունը երեխայի առողջության գրավականն է: Ծնվելիս երեխայի գլուխը կազմված է մի քանի փափուկ ոսկրերից և կլոր է: Երեխային պառկեցնելով կոշտ, քառակի ծալված խանձարուրի վրա, ինչպես խորհուրդ են տալիս որոշ մանկաբույժներ, դուք կարող եք ձևախախտել դեռ չամրացած ոսկրերը: Երեխային նման կերպ պառկեցնելու դեպքում ծոծրակը սեղմվում է և հարթանում: Եթե երեխան հաճախ է քնում մի կողմի վրա, ապա կես տարի անց նկատում եք , որ նրա գլուխը ձևախախտվել է:


 Նման խնդիրներից խուսափելու համար ցանկալի է նորածնին քնեցնել հատուկ պատրաստված օրթոպեդիկ բարձի վրա, որի ձևը անատոմիապես իդեալական է գանգի ոսկրերի և ողնաշարի պարանոցային հատվածի ճիշտ զարգացման համար: Երկար քնելու դեպքում փոքրիկին հերթականորեն պառկեցրեք նախ մի կողմի, ապա մյուսի վրա: Դա օգտակար է գանգի ոսկրերի ճիշտ ձևավորման և առողջ քնի համար: Նորից հիշենք`   քանի որ երեխան օրվա մեծ մասը քնում է, նրա մարմինը ևս, ինչպես մեծահասակինը, երկար պառկած դիրքից ընդարմանում է:


Վաղ տարիքից երեխայի համար ձեռք բերելով օրթոպեդիկ բարձեր՝ դուք նպաստում եք երեխայի առողջ քնին և հանգիստ քնով պայմանավորված ճիշտ հոգեշարժային զարգացմանն ու լավ տրամադրությանը:


Իրենց բոլոր առավելություններով հանդերձ այս բարձերը նաև բավականին մատչելի են: Խնդրի ժամանակին կանխումը ձեզ կազատի երեխայի անաշխուժության և վատ քնի պատճառները պարզելու խնդիրներից, որոնց հետևում են բժիշկների, նյարդաբանների և մերսողների մոտ երկար հերթերը:


Ինչ պետք է իմանալ բարձի ընտրության ժամանակ


 Ортопедические подушки для детейԲարձի ընտրության ժամանակ պետք է հիշել, որ ճիշտ ընտրած բարձը պահպանում է գլուխն ու ողնաշարի պարանոցային հատվածն անցավ, օգնում է թուլացնելու իրանի վերին հատվածը: Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել ուսերի լայնությանը, քնի ժամանակ նախընտրելի դիրքին, ներքնակի փափկությանը և բարձի լցանյութին:


 Ինչքան ուսերը լայն են, այնքան ավելի բարձր բարձ է անհրաժեշտ հանգիստ քնի համար:

 

 Եթե մարդը քնում է մեջքի վրա, նրան ավելի հարմար է ցածր բարձ`   համեմատած կողքի վրա քնել նախընտրողներին:

 

 Փափուկ ներքնակի վրա քնելու դեպքում նախընտրելի է, որ բարձր է լինի ավելի բարձր, քան ավելի կոշտ մակերևույթի վրա քնելիս:


 Եթե քնելիս ձեռքը մշտապես գլխի կամ բարձի տակ է, ուրեմն բարձը շատ ցածր է, իսկ եթե կա անհարմարության զգացողություն, ուրեմն հնարավոր է բարձը բարձր է:

 

 Եթե պարանոցն առավոտյան ցավում է, իսկ ուսերը փայտացել են, ապա բարձը խիստ ցածր է, իսկ ներքնակը`   չափազանց կոշտ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: