Առողջապահություն

Հարթաթաթություն. ճիշտ ընտրված միջնաթաթի ներդիրներ

Ոտնաթաթի խնդիների մեծամասնությունը ամբողջ աշխարհում կապում են հարթաթաթության հետ`   պաթոլոգիական վիճակ, որի դեպքում տեղի է ունենում ոտնաթաթի ջիլային համակարգի թուլացում և կամարի բարձրության նվազում: Կամարները ոտնաթաթերի հիմնական ամորտիզատորն են, հենց նրանք են հանում լարվածությունը, որն առաջանում է քայլելու ժամանակ և վերաբաշխում են մարդու կշիռը կանգնելու ժամանակ:

 

Ոտնաթաթի խնդիների մեծամասնությունը ամբողջ աշխարհում կապում են հարթաթաթության հետ`   պաթոլոգիական վիճակ, որի դեպքում տեղի է ունենում ոտնաթաթի ջիլային համակարգի թուլացում  և  կամարի բարձրության նվազում: Կամարները ոտնաթաթերի հիմնական ամորտիզատորն են, հենց նրանք են հանում լարվածությունը, որն առաջանում է քայլելու ժամանակ և վերաբաշխում են մարդու կշիռը կանգնելու ժամանակ: Կամարի երկայնակի կամ լայնակի վիճակից կախված է մարդու և նրա ոտքերի  հարմարավետությունը, նրա ֆիզիկական հնարավորությունները և ոտքերում հոգնածության առաջացման արագությունը: Երկայնակի կամարը, որն անցնում է կրնկով դեպի մատներ, իր վրա է վերցնում ծանաբեռնվածության մեծ մասը (շուրջ 80%), և այն շատ հաճախ ցավում է նրանց մոտ, ովքեր շատ են քայլում: Լայնակի կամարը, որն անցնում է ոտնաթաթի բոլոր ուղղություններով,  մոտավորապես ոտնաթաթի միջին և առաջնային սահմանի 1/3-ին, իր վրա քիչ լարվածություն է կրում (շուրջ 20%), և հաճախ ցավում է երկար կանգնելիս, ինչպես նաև բարձրակրունկ կոշիկներ կրելիս:


Ինչպե՞ս ճանաչել հարթաթաթությունը


Հարթաթաթությունն ունի իր նշանները, որին  պարտադիր ուշադրություն են դարձնում հիվանդները: Ահա նրանցից հիմնականները.

 

  • Ցավային զգացումներ ոտնաթաթերում, սրունքներում և անգամ ծնկներում;
  • Անհարմարավետություն ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում (փքվելու, ձգվելու, այրման զգացում);
  • Կամարի բարձրության իջեցում և կամարի լայնության ընդլայնացում (կամ ամբողջության);
  • Արագ հոգնելիություն քայլելու կամ երկար կանգնելու ժամանակ;
  • Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո դանդաղ վերականգնում:


Կան կամարի ախտահարման նշաններ, որոնք դրսևորվում են կոշիկի արտաքին տեսքում: Սովորաբար դրանք հայտնվում են այն դեպքում, եթե կամարի վնասվածքները շատ արտահայտված են: Նման նշաններից են.

 

  • Ձգումը առաջնային հատվածի շրջանում (մատների հիմքերի և կոշիկի սրնքային հատվածի սահմանին);
  • Տրորվածություն առաջնային հատվածի շրջանում կոշիկի կողմային մասերում;
  • Ձգվածություն և տրորվածություն  կամարի առաջնային հատվածում ոտնաթաթի վերին մասում (մատների դեֆորմացիայի դեպքում;)
  • Բարձրակրունկների տրորվածություն կոշիկի արտաքին կամ ներքին եզրին:

 

Ճիշտ ընտրված միջնաթաթի ներդիրներ

 

  • Ոտնաթաթերի կամարները պահում են անատոմիական ճիշտ դիրքում;
  • Նպաստում են կրնկոսկրի ճիշտ տեղակայմանը;
  • Շարժման ժամանակ հեռացնում են հարվածային ծանրաբեռնվածությունը ոտքերի հոդերից և ողնաշարից;
  • Բարձրացնում են կայունությունը և իջեցնում են անհարմարավետության  և հոգնելիության զգացումը կանգնած ժամանակ և քայլելու ընթացքում;
  • Հարթաթաթության դեպքում նվազեցնում են ցավային զգացումները;
  • Բարելավում են ոտնաթաթերի արյան շրջանառությունը:
  • Կանխում են հենաշարժային համակարգի և  հարթաթաթության բարդացումների պաթոլոգիական վիճակների զարգացումը (մատների վրա ոսկրիկներ, կոշտուկներ, ոտնաթաթի մատների կորացումներ և այլն);
  • Նվազեցնում են ծանրաբեռնվածությունը ողնաշարի, կոնք-ազդրային, ծնկային, սրունքաթաթային հոդերի վրա;
  • Բարելավու են ընդհանուր ինքնազգացողությունը և կոշիկի հարմարավետությունը;
  • Համապատասխանում են բոլոր, այդ թվում նեղ մոդելային կոշիկի համար:


Մի քիչ մանկական հարթաթաթության մասին


Մանուկների նուրբ ոտիկները աճման փուլում կարիք ունեն զարգացման լրացուցիչ վերահսկողության, այդ պատճառով մանկական օրթոպեդիկ միջատակերը անհրաժեշտ են  ոչ միայն բուժիչ, այլ նաև պրոֆիլակտիկ նպատակներով: Մանկական օրթոպեդիկ միջատակերը թույլ են տալիս նորմավորել մատների և սրունքների դիրքը, հավասարեցնել ոտնաթաթի կամարները:


Անհատական մանկական միջնաթաթեր նշանակվում են հետևյալ  պաթոլոգիաների դեպքում

 

  • Հարթաթաթության տարբեր տեսակներ;
  • Ոտնաթաթերի դեֆորմացիա և плосковальгусные установки;
  • Ձեռքբերովի և բնածին դեֆորմացիա;
  • Կեցվածքի և սկոլիոզի խախտումներ՝ պայմանավորված վերջույթների երկարության անհամաչափությամբ;
  • Բնածին ծռաթաթություն:


Դա կարող է կանխել ոտնաթաթի հետագա դեֆորմացիան: Մանուկների մոտ հոդերը, ջիլերն ու ոսկրիկները շատ ավելի հեշտ են ենթարկվում շտկման, քան մեծերի մոտ:


Անհատական օրթոպեդիկ միջնաթաթ-սուպինատորների պատրաստման ինովացիոն մեթոդ


 Մեթոդիկան մշակվել է Ժողովուրդների ընկերության Ռուսական համալսարանի  վնասվածքաբանության, օրթոպեդիայի, արտրոլագիայի ֆակուլտետի բժշկական աշխատակիցների որակավորման բարձրացման և Ortho Lite (ԱՄՆ) օրթոպեդիկ ընկերության մասնագետների և  գերմանացի օրթոպեդների հետ համատեղ:


Մեթոդի առավելություններն են՝

 

  1. Պատրաստման արագությունը-30-40 րոպե;
  2. Ոտնաթաթերի կամարների ձևի անհատական մոդելավորման հնարավոություն ամբողջական օրթոպեդիկ շտկման դիրքում;
  3. Փուլային շտկման հնարավորություն, որը հատկապես ակտուալ է երեխաների և մեծերի մոտ, ովքեր ունեն ոտնաթաթերի արտահայտված դեֆորմացիա;
  4. Անհատական միջատակերի պատրաստման հնարավորություն մոդելային կոշիկի համար.  մինչև 12 սմ բարձրակրունկների համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: