Առողջապահություն

Ինչո՞վ խմել դեղահաբերը

-Վերջերս հիվանդացա գրիպով, և ստիպված էի շատ դեղեր խմել`   տաքության դեմ, զանազան վիտամիններ և, նույնիսկ հակաբիոտիկներ: Բուժվելուց հետո սկսեց ստամոքսս ցավել: Կցանկանայի իմանալ., որպեսզի այլևս նման բան չպատահի, ինչո՞վ է ավելի լավ խմել դեղահաբերը:

 

-Վերջերս հիվանդացա գրիպով, և ստիպված էի շատ դեղեր խմել`   տաքության դեմ, զանազան վիտամիններ և, նույնիսկ հակաբիոտիկներ: Բուժվելուց հետո սկսեց ստամոքսս ցավել: Կցանկանայի իմանալ., որպեսզի այլևս նման բան չպատահի, ինչո՞վ է ավելի լավ  խմել դեղահաբերը:

 

Ք.Պետրոսյան, ք.Վանաձոր

 

- Ասպիրինը և այլ դեղպատրաստուկները, որոնց մեջ պարունակվում է ացետիլսալիցիլաթթու, հարկ է ընդունել ուտելուց հետո: Այդ դեպքում վերոնշյալ թթուն չի վնասում ստամոքսի լորձաթաղանթին և ավելի լավ և արագ է ազդում:

 

  • Պարացետամոլի հիմքով դեղպատրաստուկները հարկ է ընդունել սովորական ջրով և միայն ուտելուց հետո: Չի կարելի զուգորդել թթվի (հատկապես քացախի) և ապխտած մթերքի հետ:
  • Ասկորբինաթթուն վատ է զուգորդվում մսի, բուսական և կաթնային սպիտակուցների հետ: Ավելի լավ է այն ընդունել ուտելուց առաջ:
  • Եթե դուք ընդունում եք տետրացիկլին կամ դրա պարունակությամբ այլ հակաբիոտիկներ,  խուսափեք կաթնամթերքից: Մածունը, թթվասերն ու յոգուրտն իջեցնում են այս դեղերի ազդեցությունը  80%-ով: Նաև չի կարելի կաթով խմել պենիցիլին պարունակող դեղպատրաստուկները:

 

Սուլֆանիլամիդային պատրաստուկները հարկ է խմել հանքային ջրով: Դեղի տարրալուծումը  թթվային և չեզոք  միջավայրում (օրինակ, սուլֆադիմեզինի ընդունման դեպքում) առաջացում է քարեր, իսկ  հանքային ջուրն դրանք  լուծում  և օրգանիզմից դուրս է հանում:  Դրա համար էլ դեղպատրաստուկը խմեք տաք ջրով (1 հաբին`   1/2 բաժակ ջուր): Իսկ ավելի լավ է,  ընդհանրապես խուսափել դեղահաբերից, եթե, իհարկե, առողջությունը թույլ է տալիս, և փոխարինել դրանք բնական ՙդեղատնով՚`   մրգեր, բանջարեղեն, խոտաբույսեր:

 

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4 (542) 05.02.2010
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: