Առողջապահություն

Բուժում ցածր դեղաչափերով

Քրոնիկական հիվանդություններով պացիենտներին հարկ է բուժել դեղերի ցածր դեղաչափերով. ԱՄՆ-ում և Ավստրալիայում անցկացված հետազոտությունները:

 

Քրոնիկական հիվանդություններով պացիենտներին հարկ է բուժել դեղերի ցածր դեղաչափերով.  ԱՄՆ-ում և Ավստրալիայում անցկացված հետազոտությունները:

Վերջին տարիներին երկարատև դեղորայքային բուժումը լայն կիրառում էգտել քրոնիկական հիվանդությունների ախտանշանների մեղմացման և զարգացման դանդաղեցման ոլորտում: Այդ իսրկ պատճառով, խիստ ուշադրության կարիք ունեն դեղի երկարատև ընդունման պատճառով մահացած հիվանդներին վերաբերող հայտարարությունները: Պետք չէ մոռանալ, որ դասագրքերում և ձեռնարկներում ներկայացրած դեղաչափերը փորձարկում են անցել հիվանդության ծանր և սուր դեպքերի պայմաններում: Իսկ երկարատև բուժման ընթացքում կիրառվող դեղաչափերի մասին շատ քիչ տեղեկություններ կան...

 

Երկարատև դեղորայքային բուժումը ոչ ցանկալի կողմնակի արդյունքների ռիսկ է կրում, որոնց հետևանքով աշխարհում տարեկան մոտ 7 հազար մարդ է մահանում: Կողմնակի երևույթների ամենամեծ ռիսկն է առաջացնում ասպիրինի, բետա-պաշարիչների, ԱՊՖ-ինհիբիտորների, ստատինների, օպիոիդների, ЦОГ-2 ինհիբիտորների, հակաբեղմնավորիչ հաբերի, ցիտոտոքսիկ դեղերի, հակադեպրեսանտների, հակապսիխոտիկ միջոցների ընդունումը:

 

Ամենահաճախ հանդիպող հակազդեցությունն ալերգիան է, և հարկ է հիշել, որ ոչ միշտ բարձր դեղաչափը ցածրից լավ է ազդում: Օրինակ, օպիոիդների, հակադեպրեսանտների և լիթիում պարունակող դեղերի ցածր չափաքանակները նույնքան ազդեցիկ են, սակայն չեն առաջացնում կողմնակի հակազդեցություններ:

 

Հարկ է հիշել, որ հաճախ դեղի կողմնակի ազդեցությունն ու բուժվող հիվանդության ախտանշանները կարող են լինել շատ նման: Օրինակ, հոգեմետ դեղերից առաջացող անքնությունը,գերհոգնածությունը, սրտխառնոցը, մարմնի քաշի կտրուկ իջեցումը դժվար է տարբերել հոգեկան հիվանդության ախտանշաններից:

 

Հիվանդության սուր շրջանում կիրառվող դեղերի բարձր չափաքանակներն իջեցվում են հիվանդության շարունակական բուժման ընթացքում: 

 

Հաճախ դեղերը նշանակվում են ամենաբարձր չափաքանակներով, ինչը ոչ միշտ է հարկավոր: Հարկ է հիշել, որ կան դեպքեր, երբ դեղաչափի բարձրացումն ունենում է ավելի թույլ ազդեցություն, քան զուգակցված բուժումը: Օրինակ, դիպիրիդամոլի և ասպիրինի շատ ցածր դեղաչափերը նվազեցնում է ինսուլտի և այլ անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը 23 տոկոսով: Հենց նմանատիպ զուգակցումներն էլ նպաստում են «պոլիհաբի» և զուգակցված ցիտոտստատիկ քիմիաթերապիայիգաղափարի զարգացմանը:

 

Վերջին տարիներին հաճախ կիրառվող «ագրեսիվ թերապիան», որը նախատեսում է դեղերի բարձր չափաքանակները, բարձրացնում է կողմնակի հակազդեցությունների ռիսկը և հակասում օպտիմալ դեղաչափմանգաղափարին: Օրինակ, հիպոգլիկեմիկ դեղահաբերի և ինսուլինի բարձր դեղաչափերը դիաբետի երկրորդ ձևի բուժման ժամանակ, բարձրացնում են մարմնի զանգվածի ավելացման ռիսկը, և մահացությունը: Ստատինների բարձր դեղաչափերն առաջացնում են միոպաթիաներ,գանգուղեղային արյունահոսություններ, երկրորդ տեսակի դիաբետ: Բարձր դեղաչափերի կողմնակի արդյունքները կարելի է մեղմացնել կյանքի ոճի փոփոխմամբ, համապատասխան հակահիպերտենզիվ և հակատրոմբոտիկ բուժմամբ:

 

Ապացուցված է, որ հիպերտենզիայի բուժման ժամանակ նշանակվող թիազիդային միզամուղների ցածր դեղաչափերը նպաստում են անոթային բարդությունների և մահացության ցուցանիշների իջեցմանը, ունենալով նույն բուժիչ արդյունքը, համեմատած բարձր դեղաչափերի հետ: Դիգոքսինի ցածր դեղաչափերը նույնպես կարելի է դիտել որպես ցածր մահացության նախադրյալ: 

 

Բարձր դեղաչափերը կարող են օգտագործվել հիվանդությունների կայուն ձևերի բուժման ժամանակ: Սակայն, հարկ է ցուցաբերել անձնավորված մոտեցում, քանի որ մարմնի տարբեր զանգված, ֆիզիոլոգիական առանձնահատկություններ, հիվանդության տարբեր աստիճանի ծանրություն ունեցող հիվանդների մոտ նշանակվող դեղաչափերը տարբերվող ազդեցություններ ունեն:

 

Ցածր դեղաչափերը հարկ է ընդունել, որպես տարեց հիվանդների քրոնիկական հիվանդությունների բուժման հիմնական մոտեցում: Նշված հիվանդների շրջանում հոսպիտալացման հիմնական պատճառը դեղերի կողմնակի ազդեցության հետևանքով առաջացած վիճակներն են: Օրգանիզմում կուտակվող և դանդաղ արտահանվող դեղերը բարձրացնում են անցանկալի հետևանքների ռիսկը:

 

Ցավազրկող և հոգեմետ դեղերի ցածր չափաքանակները տալիս են բավարար կլինիկական արդյունք, քիչ են ազդում հիվանդի կյանքի որակի վրա, չեն առաջացնում կախվածություն, ստեղծելով օգուտի և ռիսկի հավասարակշռություն: Կյանքի ոճի փոփոխումը, թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, ծխախոտի և ալկոհոլի օգտագործման նվազեցումը, հոգեսոցիալական սթրեսայինգործոնների թուլացումը նպաստում են հիվանդի կյանքի որակի բարձրացմանը և թույլ տալիս բժշկին նշանակել դեղերը ցածր չափաքանակով:

 

Թեթև հիվանդությունների բուժման ժամանակ հարկ է կիրառել «start low and slow» (սկսիր ցածրից և շարժվիր դանդաղ) մոտեցումը: Պարտադիր պետք է անցկացնել մանրակրկիտ մոնիտորինգ, ոչ լիարժեք դեղաչափաքանակներից խուսափելու նպատակով: 

 

Սակայն լայնածավալ հետազոտությունների բացակայության պայմաններում, կլինիկական բժիշկների տեսակետները տվյալ հարցի շուրջ խիստ տարբերվում են: Կա անհրաժեշտություն համակարգված մոտեցմանը նպաստող լայնամասշտաբ հետազոտություններ անցկացնելու և հնարավոր հետևանքներն ու արդյունքները կանխատեսող եզրակացություններ:

 

Առողջապահության լրատու 10 (548) 17.03.2010

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: