Առողջապահություն

Forbes ամսագիրը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ դեղերը

Forbes ամսագրի տվյալներով, աշխարհում ամենաթանկ դեղը համարվել է Alexion Pharmaceutical ընկերության «Սոլիրիս» (Soliris) պատրաստուկը, որի բուժման տարեկան կուրսն արժե 409,5 հազար դոլար: «Սոլիրիսն» օգնում է նրանց, ովքեր տառապում են իմունային համակարգի եզակի խանգարումով. երբ մարդը քնած է, նրա արյան մեջ քայքայվում են արյան կարմիր գնդիկները (paroxysymal nocturnal hemoglobinuria):

 

Forbes ամսագրի տվյալներով, աշխարհում ամենաթանկ դեղը համարվել է  Alexion  Pharmaceutical  ընկերության «Սոլիրիս» (Soliris) պատրաստուկը, որի բուժման  տարեկան կուրսն արժե 409,5 հազար դոլար: «Սոլիրիսն» օգնում է նրանց, ովքեր տառապում են իմունային համակարգի եզակի խանգարումով. երբ մարդը քնած է, նրա արյան մեջ քայքայվում են արյան կարմիր գնդիկները (paroxysymal nocturnal  hemoglobinuria): Պատրաստուկը շուկայում հայտնվել է երկու տարի առաջ: Իմունային համակարգի խանգարմամբ ԱՄՆ-ում  տառապում է 8 հազար մարդ, այնուամենայնիվ «Սոլիրիսի» վաճառքը 2009 թ. կազմել է 300 մլն դոլար:

 

Ինչքան հազվադեպ է հիվանդությունը, այնքան թանկ է  դեղագործների մշակած պատրաստուկը: ԱՄՆ-ում ընդամենը 500 մարդ է տառապում եզակի գենետիկական հիվանդությամբ, որը հայտնի է Հանտերի համախտանիշ անվամբ: Հատուկ այս պացիենտների համար մշակված դեղի`  «Իլիփրեյզ» (Elaprase)  տարեկան բուժման կուրսն արժե 375 հազար դոլար: Միայն ամերիկյան դեղագործական շուկայում,  Shire Pharmaceuticals ընկերության կողմից մշակված «Իլիփրեյզի» վաճառքն անցյալ տարի կազմել է 353 մլն դոլար:

 

Եվս մեկ հազվագյուտ  պատրաստուկը  BioMarin Pharmaceuticals ընկերության մշակած «Նեգլեյզիմ»-ն է: Այն օգտագործվում է հազվադեպ հանդիպող մետաբոլիկ գործընթացների դեպքում և տարեկան արժեքը կազմում է 365 հազար դոլար:

 

Ամենաթանկ դեղերի վերոնշյալ ցուցակում  հայտնվել են ևս 9 անուն պատրաստուկներ, որոնց բուժման տարեկան կուրսը կազմում է 200 հազար դոլարից ավելի:

 

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 9 (547) 12.03.2010
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: