Հանրագիտարան

Բիթլզի համաշխարհային օր

Սկսած 2001 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հունվարի 16-ը նշում է որպես Բիթլզի համաշխարհային օր: Բիթլզը (անգլ.՝ The Beatles, խմբի առանձին անդամներին անվանում են «բիթլ») բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ է Լիվերպուլ քաղաքից:

Ստեղծվել է 1960 թվականին: Լեգենդար խմբի անդամներն էին Ջոն Լենոնը (ռիթմ-կիթառ, սոլո-կիթառ, բաս-կիթառ, ստեղնաշար, փողային գործիքներ, հարվածային գործիքներ, վոկալ), Փոլ Մաքքարթնին (բաս-կիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, կիթառ, վոկալ), Ջորջ Հարիսոնը (սոլո-կիթառ, ռիթմ-կիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, վոկալ) և Ռինգո Սթարը (հարվածային գործիքներ, ստեղնաշար, վոկալ):

 

Տարբեր ժամանակներում խմբի կազմում են եղել Փիթ Բեստը (հարվածային գործիքներ, վոկալ), Ստյուարտ Սատկլիֆը (բաս-կիթառ, վոկալ) և Ջիմի Նիկոլը (հարվածային գործիքներ): 1950-ականներին սկսելով հետևել ամերիկյան դասական ռոքնռոլին՝ Բիթլզը եկավ իր սեփական ոճին և հնչողությանը:

 

Բիթլզը զգալի ազդեցություն ունեցավ ռոք երաժշտության վրա և մասնագետների կողմից ճանաչվեց որպես 20-րդ դարի ամենահաջող խմբերից մեկը ինչպես ստեղծագործական, այնպես էլ կոմերցիոն առումով: Շատ ռոք երաժիշտներ խոստովանում են, որ դարձել են այդպիսին Բիթլզի երգերի ազդեցությամբ:
 
Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1963 թվականին`   "Please Please Me/Ask Me Why" սինգլի թողարկումից հետո՝ իր ստեղծարարությամբ սկիզբ դնելով գլոբալ մի երևույթի՝ «բիթլմանիա»-ի: Քառյակը դարձավ բրիտանական առաջին խումբը, որի ձայնասկավառակները մեծ ճանաչում ձեռք բերեցին ԱՄՆ-ում և գրավեցին առաջին հորիզոնականները:
 
Խմբի երաժիշտներին, իրենց պրոդյուսերին և ձայնային ռեժիսոր Ջորջ Մարտինին են պատկանում ձայնագրության բնագավառի նորարարություններ՝ տարբեր ոճերի համադրությունը, այդ թվում՝ սիմֆոնիկ և փսիխոդելիկ երաժշտությունը, ինչպես նաև տեսահոլովակների նկարահանումը։
 
Բիթլզի ստեղծագործությունների մեծամասնությունն ստեղծվել է համահեղինակային մոտեցմամբ ու ստորագրված է Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարթնիի անուններով: "Rolling Stone 500" ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է "Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band" ալբոմը (և ևս չորս ալբոմ առաջին տասնյակում): "The Beatles" ալբոմը ԱՄՆ-ում 19 անգամ ճանաչվել է պլատինե:
 
Խումբը նվաճել է 7 Գրեմի մրցանակ: "Let it Be" ֆիլմն ստացել է երկու Օսկար մրցանակ: Խմբի չորս անդամն էլ ի նշան երկրի առաջ իրենց արժանիքի պարգևատրվել են Բրիտանական կայսրության շքանշանով։ Ըստ "Rolling Stone" ամսագրի՝ Բիթլզը «բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողների» ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը։
 
Բիթլզի անդամները դադարեցրին իրենց համատեղ աշխատանքը 1970 թվականին՝ չնայած դեռ 1967թ.-ին Փոլը և Ջոնը շոուբիզնեսում կատարում էին սեփական նախագծերը: Իսկ արդեն խմբի լուծարումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը շարունակեց իր սոլո կարիերան: 1980 թվականին սեփական տան մոտ սպանվեց Ջոն Լենոնը, 2001թ.-ին քաղցկեղից մահացավ Ջորջ Հարիսոնը: Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը շարունակում են ստեղծագործել:
 
Ջոն Լենոնը փոքր տարիքից ապրել է մորաքրոջ հետ, քանզի նրա հայրը`   Ալֆրեդ Լենոնը, թողել էր ընտանիքը, իսկ մայրը սեփական ուժերով չէր կարող մեծացնել Ջոնին: Երբ Ջոնը հայտնաբերեց Էլվիսին և ռոքնռոլը, նրա մոտ մեծ ցանկություն առաջացավ դառնալ երաժիշտ: Մայրը նրան կիթառ և բանջո նվիրեց, և Ջոնն ստեղծեց իր առաջին խումբը Քարիմեն անունով:
 
1957 թվականի հուլիսի 6-ին Ջոնն իր խմբի հետ համերգ տվեց Սուրբ Փիթեր եկեղեցու համար, իսկ համերգի վերջում Իվան Վոգանը նրան ծանոթացրեց Փոլ Մաքքարթնիի հետ: Փոլը զարմացրեց Ջոնին՝ կիթառի վրա նվագելով Էդի Քոքրանի "Twenty Flight Rock" երգը: Այնուհետև Փոլն ընդունեց Փիթ Շոթոնի`   Քերիմեն խմբի անդամներից մեկի առաջարկը`   միանալու խմբին:
 
1958թ.-ի փետրվարին Փոլի համոզմամբ խումբ ինտեգրվեց Ջորջ Հարիսոնը որպես սոլո կիթառիստ՝ չնայած Լենոնը դեմ էր նրան տարիքային տարբերության պատճառով: Այսպիսով, նորաստեղծ խումբն սկսեց ելույթներ ունենալ Լիվերպուլի սրճարաններում և հետզհետե ճանաչում ձերք բերեց:
 
Նրանք հիմնականում նվագում էին ռոքնռոլլի արքայի`   Էլվիս Փրեսլիի, ինչպես նաև Չակ Բերիի, Բադի Հոլիի և Լիթլ Ռիչարդի գործերը, սակայն Փոլը և Լենոնն սկսեցին գրել իրենց հեղինակային երգերը, որոնցից մի քանիսը հետագայում հայտնվեց Բիթլզի ալբոմներից մեկում:
 
Խմբի անդամների ընկերությունը զոդում է մի ընդհանուր ողբերգություն. 1956թ.-ին Փոլի մայրը`   Մերին, մահանում է կրծքի քաղցկեղից, իսկ 1958թ.-ին Ջոնն է կորցնում իր մորը`   Ջուլիային, որը մահանում է ավտովթարից: Խմբի անդամներն սկսում են նոր անուն մտածել խմբի համար: Բազմաթիվ տարբերակներից`   "The Beetles", "The Silver Beatles", "Long John', նրանք ընտրում են "The Beatles' տարբերակը 1960թ.-ին:
 
Անվանումը վերջնականապես փոխելուց հետո նրանք իրենց առաջին լուրջ հրավերն են ստանում Ալան Ուիլյամսի կողմից՝ ելույթ ունենալ Համբուրգում, որտեղ նրանք հանդիպում են Կլաուս Վորմանին և Աստրիդ Քիրչերին: Բրունո Քոշմիդերը`   «Ինդրա» և «Քայզերքել» ակումբների սեփականատերը (հաստատություններ, որոնք գտնվում են Համբուրգի Սանկտ-Պոլի «թեժ» թաղամասում), ներգրավվում է Բիթլզին Ալան Ուիլյամսի խնդրանքով:
 
Գերմանիա մեկնելուց հինգ օր առաջ՝ 1960թ.-ի օգոստոսի 17-ին, Փիթ Բեսթն ինտեգրվում է խումբ որպես հարվածային՝ չնայած տարեսկզբից Ստյուարտ Սյութքլիֆն էր բասիստը: Սակայն վերջինս ՝ Ջոն Լենոնի ընկերը, ով կարողացավ միանալ խմբին միայն այն պատճառով, որ ուներ բավարար գումար (արվեստագետ, ապագա նկարիչ, ով վաճառել է իր կտավներից մեկը) իրեն գործիք գնելու համար, դրանով նվագել չգիտեր:
 
Նա նվագում էր լսարանի ետևում այնպես, որ տեսանելի չլինի, իսկ երբեմն «նվագում էր» առանց գործիքը հոսանքին միացնելու: Սյութքլիֆը սիրահարվում է Աստրիդ Կիրշերին, որը լուսանկարում էր խմբի առաջին նկարները (որոնք հայտնի են մինչ օրս) և 1961թ.-ին որոշում է մնալ Համբուրգում, իսկ նրա ընկերները վերադառնում են Անգլիա:
 
Նրանց տարբեր հյուրախաղերի ընթացքում դեպի Գերմանիա նրանք շարունակում են համերգներով հանդես գալ Լիվերպուլում՝ կազմելով երկրպագուների ամուր միջուկ, բայց այնուհանդերձ շարունակում էին մնալ անհայտ Լիվերպուլի նահանգից այն կողմ: Փոլ Մաքքարթնին, ով մինչ այդ կիթառահար էր, ինչպես Ջոն Լենոնը և Ջորջ Հարիսոնը, դառնում է խմբի բասիստը Սյութքլիֆի մահից հետո, որը վախճանվել է 1962թ.-ի ապրիլի 10-ին 21 տարեկանում ուղեղի ցնցումից:
 
Բիթլզ խումբն ընդհանուր հաշվով կատարել է հինգ հյուրախաղ Համբուրգում (1960թ.-ի օգոստոսից մինչ նոյեմբեր, 1961թ.-ի մարտից մինչ հուլիս,1962թ.-ի ապրիլից մինչ մայիս, այնուհետև 1962թ.-ի նոյեմբերին և դեկտեմբերին), որոնցից առաջինն ընդհատվել է Ջորջ Հարիսոնի, Փոլ Մաքքարթնիի և Փիթ Բեստի վերադարձով Անգլիա, քանզի Ջորջն այդ ժամանակ անչափահաս էր, իսկ Փոլին ու Փիթին վտարեցին, որովհետև նրանք ոչ միտումնավոր հրդեհել էին իրենց բնակարանը:
 
Հանսեատիք քաղաքի ակումբների հանրությանը բավարարելու համար Բիթլզն ընդլայնում է իր ռեպերտուարը՝ տալով ֆիզիկապես ծանր համերգներ և ընդունելով ամֆետամին արթուն մնալու համար: Չնայած ամեն ինչի՝ երիտասարդներն ապրում էին դժվար և ոչ հիգիենիկ պայմաններում: Հետագայում Լիվերպուլից ուրիշ խմբեր են հանդես գալիս Համբուրգում, ինչպիսիք են Ռոյ Սթորմ և Հարիքենս, որի հարվածայինը Ռինգո Սթարն էր:
 
Երկու խմբերն ավելի քան մեկ ամիս՝ 1960թ.-ի հոկտեմբերից նոյեմբերը, Լիվերպուլում կիսվեցին բազմամարդ բեմերով: Գտնվելով Ռիփերբանում մեկ ամսից ավել՝ Ռինգոն առիթ ունեցավ նվագել նրանց հետ: Կրկին Համբուրգում նրանք ստորագրեցին իրենց ձայնագրման առաջին պայմանագիրը Փոլիդորի մոտ որպես կիթառահար և երգիչ Թոնի Շերիդանի ուղեկիցներ: Թոնի Շերիդանի և Բիթ Բրոդերսի "My Bonnie" ձայնասկավառակը հրապարակվել է 1961-ի հոկտեմբերին:
 
«Ես մեծացել եմ Համբուրգում, ոչ Լիվերպուլում»,-ասել է Ջոն Լենոնը: Անրադառնալով այս վաղ շրջանին՝ նա նաև ասել է. «Երբ խմբի անդամներն ընկճվում էին, ասում էին՝ մենք ոչ մի տեղ չենք գնա, մենք նվագում ենք տխմարերնի համար, մենք ապրում ենք տխմար միջավայրում... ես ասում էի ու՞ր ենք գնում, ընկերներ, իսկ նրանք՝ վերև Ջոնի, իսկ ես՝ դա որտե՞ղ է, նրանք՝ ամենափոփի ամենավերևում, ես՝ Ճիշտ է: Եվ մենք մեզ ավելի լավ էինք զգում»:
 
«Մեր լավագույն գործերը երբեք չեն ձայնագրվել: Մենք կատարել ենք մաքուր ռոք Համբուրգի և Լիվերպուլի պարային սրահներում: Այն, ինչ մենք էինք անում, ֆանտաստիկ էր... Չկար մեկը, ով կկարողանար մեզ հավասարվել Մեծ Բրիտանիայում»: 2008թ.-ին Համբուրգը մի հրապարակ կոչեց նրանց անունով:
 
Անգլիա վերադառնալուց հետո Բիթլզը ձեռք բերեց թե տեխնիկական, թե բեմական հմտություններ: Երկու նախապատրաստական հյուրախաղերից հետո դեպի Համբուրգ 1961թ.-ի նոյեմբերի 9-ին Բրայան Էփսթեյնը հանդիպում ունեցավ Բիթլզի հետ Լիվերպուլի Քավերն Քլաբ ստորգետնյա սրճարանում, որտեղ նրանք ելույթ էին ունեցել ավելի քան 300 անգամ մինչև 1963-ի օգոստոսի 3-ը:
 
Էփսթեյնը, որն ուներ երաժշտական խանութ, դարձավ նրանց մենեջերը և հրեց նրանց դեպի պրոֆեսիոնալների շարքեր: Նա խմբին ստիպեց դուրս գալ կաշվե հագուստից, որպեսզի նրանց վրայից մաքրվեր վայրի պատկերը: Այնուհետև խումբն սկսեց հանդես գալ կոստյումներով և իրենց հատուկ սանրվածքներով:
 
Էփսթեյնն այցելեց բազմաթիվ դիսկոգրաֆիկ տներ խմբի համար ձայնագրության պայմանագիր կնքելու համար, բայց ապարդյուն: Այդ անօգուտ փորձերից մեկը Դեկայի հետ հետագայում դարձավ հայտնի: Սակայն խումբն այնտեղ 1962թ.-ի հունվարի մեկին ձայնագրեցին 15 երգ ընդամենը մեկ ժամում: Ժողովուրդը հետագայում Դեկայի տնօրեն Դիք Ռոուին անվանեց "the man who turned down the Beatles" (մարդը, ով հրաժարվեց Բիթլզից), նրա արտահայտության համար անփորձ մենեջերին, «Գնացեք տուն Լիվերպուլ, պարոն Էփսթեյն, կիթառներով խումբը շուտով կանհետանա»:
 
Վերջապես, միայն "EMI"-ի մասնաճյուղ Պարլոֆոնի պրոդյուսեր Ջորջ Մարթինին հետաքրքրեց այս խումբը: 1962թ.-ի մայիսին Էփսթեյնն առաջարկեց նրան լսել խմբի Դեկայում արված ձայնագրությունները և նույն թվականի հունիսի 6-ին նրանք ռանդևու ստացան EMI-ի ստուդիաներից մեկում: Համբուրգի հյուրախաղերից 4 օր անց, որտեղ նրանք վերջացրեցին իրենց պայմանագիրը Սթար Քլաբի հետ, նրանց հրավիրեցին Լոնդոնի կենտրոնում գտնվող "EMI" ստուդիա:
 
Նրանք առաջին անգամ էին այդ ստուդիայում, որտեղ նրանք անմոռանալի հետք թողեցին: Ջորջ Հարիսոնը հիշում է՝ «Այդ օրը խմբի անդամները քիչ էր մնում ինձ սպանեին: Ջորջ Մարթինը մեզ հարցրեց՝ «Կա՞ ինչ որ բան, որ ձեզ դուր չի գալիս»: Ես նայեցի նրան ու պատասխանեցի՝ «Ամենից առաջ, ինձ դուր չի գալիս ձեր փողկապը», իսկ մյուսները՝ «Օ, ոչ: Մենք փորձում ենք պայմանագիր ստանալ այստեղ»: Բայց Ջորջ Մարթինը նույնպես հումորի զգացում ուներ և ուշադրություն չդարձրեց: «Դուք առաջին քայլն արեցիք»,- մեզ ասացին "EMI"-ի աշխատակազմը:
 
Այսպիսով, Ջորջ Մարթինն առաջինն էր, ով խմբի մեջ պոտենցիալ նկատեց, սակայն նրան այնքան էլ դուր չէր գալիս Փիթեր Բեսթի ոճը և 1962թ.-ի օգոստոսին՝ պրոֆեսիոնալ ձայնագրություններից առաջ, նա Բեսթին փոխարինեց Ռինգո Սթարով, ով ավելի հմուտ էր իր գործում: Այս մասին խմբի անդամները նույնիսկ չհամարձակվեցին ասել Բեսթին, այդ պարտականությունն իր վրա Էփստեյնը վերցրեց:
 
Բայց այս ամենն անհետևանք չմնաց: Ջորջ Հարիսոնը պատմում է՝ «Մենք նվագեցինք առանց Փիթի Քավերն Քլաբում, իսկ մարդիկ գոչում էին "Best is the best (Բեսթը լավագույնն է): Դա շատ տհաճ էր, և ես նույնպես սկեցի գոռալ նրանց վրա: Համերգից հետո մենք դուրս եկանք կացարանից: Անցնելով մի գետնանցումով՝ ես տեսա մի մարդու, ով դարձավ ինձ և այնպես հարվածեց, որ աչքիս տակը կապտեց»:
 
Նրանք "EMI"-ում ձայնագրեցին իրենց առաջին սինգլը՝ "Love Me Do": Այդ երգի "Please Please Me" ալբոմում տարբերակի հարվածայինը Էնդի Ուայթն էր`   ստուդիաի երաժիշտներից մեկը, իսկ 1962թ.-ի հոկտեմբերի 5-ին դուրս եկած սինգլում այդ դերը պետք է ստանձներ Ռինգո Սթարը: Բայց Ջորջ Մարթինը չէր ուզում նոր ռիսկի գնար՝ վերցնելով մի հարվածայինի, ում գործերը նրա աչքին չէին փայլում: Այսպես "EMI"-ում ձայնագրված առաջին սինգլն ու առաջին ձայնագրությունն եղավ առանց Ռինգո Սթարի (Փոլ Մաքքարթնին, ով նաև հրաշալի հարվածային էր, փոխարինեց Ռինգոյին նաև "Back in the U.S.S.R." և "Dear Prudence" երգերում:
 
Ինչ վերաբերվում է Փիթ Բեսթին, ապա նրա հիասթափությունն ստիպեց թողարկել իր սեփական ալբոմը 1965թ.-ին`   "Best, of the Beatles" (ստորակետն իր մեծ նշանակությունն ունի այստեղ): Մարտինն ի սկզբանե որոշել էր ձայնագրել "LP" կենդանի ելույթը "Covern" ակումբում, բայց երբ պարզվեց, որ շենքի ակուստիկան համապատասխան չէ, մտածեցին՝ նմանակելով կենդանի ելույթի ստեղծել մի ալբոմ`   նվազագույն արտադրությամբ: Տասը երգ ձայնագրվեց ընդամենը 13 ժամվա ընթացքում՝
 
I Saw Her Standing There
Misery
Anna (Go to Him)
Chains
Boys
Baby It's You
Do You Want to Know a Secret
A Taste of Honey
There's a Place
Twist and Shout
 
Չորս արդեն ձայնագրված երգերի հետ այս տասը երգերը կազմեցին "Please Please Me" ալբոմը: "Love Me Do"-ի համեստ հաջողությունից հետո "Please Please Me" ալբոմն ստացավ ավելի մեծ ճանաչում: Թողարկվելով 1963 թվականի հունվարին`   այն գրավել է առաջին հորիզոնականը բոլոր ազգային աղյուսակներում, բացառությամբ "Record Retailer"-ի, որտեղ այն գրավել է երկրորդ տեղը: 1963թ.-ի մարտին ալբոմը Բրիտանիայում հասավ առաջին հորիզոնականին, իսկ մինչև 1970 թվականը Բիթլզի տասներկու ստուդիական ալբոմներից ինը Բրիտանիայում նույնպես հասան առաջին հորիզոնականի:
 
Խմբի երրորդ սինգլը`   "From Me To You"-ն, թողարկվեց ապրիլին և նույնպես զբաղեցրեց բարձր հորիզոնականներ: Եվ այս սինգլից սկսած՝ հաջորդ վեց տարիների ընթացքում Բիթլզի թողարկած տասնութ սինգլներից տասնյոթը Բրիտանիայում զբաղեցրեցին առաջին հորիզոնականը: Օգոստոսին խմբի թողարկած "She Loves You" սինգլն ունեցավ ամենաարագ վաճառքը Բրիտանիայում՝ ավելի քան երեք քառորդ միլիոն տպաքանակով չորս շաբաթվա ընթացքում:
 
Դա խմբի առաջին սինգլն էր, որը վաճառվեց միլիոն տպաքանակով, և դարձավ Բրիտանիայում լավագույն վաճառված սինգլ մինչ 1978 թվականը: Աճող հանրաճանաչությունը սևեռեց մամուլի ուշադրությունը նրանց նկատմամբ, որին խմբի անդամները արձագանքեցին անհարգալից և ծաղրողական վերաբերմունքով, որը բնորոշ էր այդ ժամանակվա փոփ երածիշտներին և ավելի էր ոգևորում հանրությանը:
 
Խումբը տարվա առաջին կեսում կազմակերպեց երեք համերգային շրջագայություն Բրիտանիայում: Չորս շաբաթ տևող շրջագայություն փետրվարին, երկու երեք շաբաթ տևողությամբ շրջագայություններ մարտին և մայիս-հունիս ամիսների: Նրանց հանրաճանաչություն ձեռք բերելուն զուգնթաց սկսեց «Բիթլամանիա» կոչվող երևույթը, երբ երկրպագուները գոռուն-գոչյուններով դիմավորում էին նրանց, ամենուր սիրում և կատարում նրանց երգերը:
 
Հոկտեմբերի վերջերին խումբն սկսեց հնգօրյա համերգային շրջագայությունը Շվեդիայում: Մինչ վերադարձը Բրիտանիա նրանց հանդիսավոր կերպով ճանապարհեցին հորդ անձրևի տակ կանգնած մի քանի հարյուր գոռացող ֆանատների և մոտ հարյուր լրագրողներ, որոնց մեջ էին նաև լրագրողներ "BBC"-ից: Դրան հաջորդեց նրանց չորրորդ շրջագայությունը Բրիտանիայում, որը տևեց վեց շաբաթ: Քանի որ Բիթլմանիան սրվել էր, ոստիկանությունը հարկ համարեց օգտագործել բարձր ճնշմամբ ջրի խողովակներ Փլայմաուսի համերգից առաջ՝ նոյեմբերի կեսերին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: