Առողջապահություն

11-14 տարեկան երեխաների սնուցումը

11-14 տարեկան երեխաների օրաբաժնի ծավալը հասնում է 2,5 լիտրի։ Սննդի ընդունման և բաշխման կարգը նույնն է, ինչ որ նախորդ տարիքային խմբում։ Նպատակահարմար չէ երեխաներին կերակրել օրը 3 անգամ։

 

11-14 տարեկան երեխաների օրաբաժնի ծավալը հասնում է 2,5 լիտրի։ Սննդի ընդունման և բաշխման կարգը նույնն է, ինչ որ նախորդ տարիքային խմբում։ Նպատակահարմար չէ երեխաներին կերակրել օրը 3 անգամ։ Կաթի և կաթնամթերքի քանակը պետք է լինի 500 մլ, ընդհանուր սպիտակուցներինը՝ 100 գ, որի 64-ը՝ կենդանական ծագման, ճարպը՝ 100 գ, որի 10-15%-ը`   բուսական ծագման, ածխաջրերը՝ 400-420 գ, ընդհանուր կալորիականությունը՝ 2800-3000 կկալ։


Տարիքային այս խմբում խիստ անհրաժեշտ է հսկողություն սահմանել սննդի ճիշտ կազմակերպման և անհատականացման վրա։ Դա պայմանավորված է սեռական հասունացման և աճի բազմազանությամբ, ինչպես նաև այս խմբի երեխաների մոտ նյութափոխանակության խանգարումների և ստամոքսաաղիքային տրակտի տարբեր հիվանդությունների հաճախականությամբ։

 

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: