Առողջապահություն

7-11 տարեկան երեխաների սնուցումը

Նրանք արդեն դպրոցականներ են։ Նրանց օրաբաժնի ծավալը կարող է հասնել 2 լիտրի։ Կալորիականության բաշխումը կախված է երեխայի ուսման և կյանքի ռեժիմից։

Նրանք արդեն դպրոցականներ են։ Նրանց օրաբաժնի ծավալը կարող է հասնել 2 լիտրի։ Կալորիականության բաշխումը կախված է երեխայի ուսման և կյանքի ռեժիմից։ Առաջին հերթափոխում սովորող երեխաները նախաճաշում են տանը`   ստանալով սննդի կալորիականության 25%-ը, երկրորդ նախաճաշը դպրոցում է, այն կազմում է կալորիաբաժնի 20%-ը, ճաշում են տանը կամ դպրոցական ճաշարանում, եթե մնում են երկարօրյա։ Ճաշը պետք է բաղկացած լինի անպայման 3 ճաշատեսակից և կազմի կալորիաժի 35-40%-ը։ Ընթրիքը կազմում է 20%: Երկրորդ հերթափոխում սովորող երեխաները ճաշում են տանը ժամը 12-1230-ին և դպրոցում ստանում են ետճաշիկ՝ կալորիաժի 15-20%-ի սահմաններում։ Օրաբաժնի մեջ մտնող սննդանյութերը և ճաշատեսակները այս տարիքային խմբում նման են մեծերի օրաբաժնին, սակայն նրանց ճաշացանկում չի թույլատրվում խոզի և ոչխարի մսից պատրաստված, կծու, թթու կերակուրների օգտագործումը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաների օրաբաժնում կաթի և կաթնամթերքի բավարար քանակի վրա, որը պետք է կազմի 550 մլ։ Սպիտակուցների ընդհանուր քանակը 80 գ է, որի 48 գ-ը կենդանական ծագման, ճարպը՝ 80 գ, ածխաջրերը՝ 320–350 գ, ընդհանուր կալորիականությունը՝ 2800 կկալ։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան

Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: