Հանրագիտարան

Ինչպես տրամադրվել աշխատանքի

Կան բաներ, որոնց աշխատող հասարակությունը ողջ տարվա ընթացքում անհամբերությամբ է սպասում, օրինակ՝ հանգստյան օրերը և արձակուրդը: Դա հասկանալի է. հիանալի ժամանակ՝ լիցքաթափվելու:
Կարող ենք շրջել խանութներով, նայել գեղեցիկ ցուցափեղկերին, տանը մնալ և տրվել հեռուստացույցի առջև ոչինչ չանելուն: Մենք կարող ենք անուշեղեններ ճաշակել, նույնիսկ քնել մինչև ճաշի ժամը: Մի խոսքով արձակուրդը մեզ հնարավորություն է տալիս աշխատանքից հանգստանալու:
 
Բայց վաղ թե ուշ հանգիստը վերջանում է։ Ահա մոտենում է օրը, երբ անհրաժեշտ է արդեն աշխատանքի գնալ: Երկարատև արձակուրդից հետո աշխատանքին վերադառնալը երբեք հեշտ չէ: Միայն նրանք, ովքեր անգամ լողափին պառկած, մտքով շարունակում են գտնվել գրասենյակում և չեն կարողանում սպասել արձակուրդի կամ հանգստյան օրերի ավարտին, կկարողանան  հեշտորեն վերադառնալ աշխատանքի:
 
Իրավամբ, դժվար է աշխատանքի վերադառնալ երկարատև ընդմիջումից հետո: Ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են սթրեսից, որը հոգեբաններն անվանում են «ետտոնական համախտանիշ»: Սթրեսի նման տեսակից ազատվելու համար պահանջվում են զգալի ջանքեր:
 
Ետտոնական սթրեսի դեմ պայքարն արագ արդյունքներ կունենա, եթե զբաղվեք ձեզանով և այդ խնդիրը չմատնեք ինքնահոսի, որի համար շատ բան չի պահանջվում՝
 
- Փորձեք աստիճանաբար վերադառնալ աշխատանքային գրաֆիկին,
- Մի՛ պլանավորեք լուրջ հանդիպումներ առաջին աշխատանքային օրվա սկզբին,
- Կատարեք գոնե ամենահասարակ ֆիզիկական վարժությունները,
- Ձեզ համար արեք ինչ-որ հաճելի բան, մի՛ սկսեք սպասել հաջորդ տոնին կամ արձակուրդին:
 
Սկզբնաղբյուրը`   Jlady.ru
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: