Առողջապահություն

Գևորգ Եղիազարյան. պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում

Մարդիկ դարձել են ավելի տեղեկացված: Նախկինում, երբ գալիս էին մեզ մոտ, պլաստիկ վիրաբուժության մասին ընդհանրապես գաղափար չունեին, պարզապես ցանկություն էին հայտնում վիրահատել իրենց մարմնի այս կամ այն հատվածը: Ստիպված էինք հնարավորինս պարզ և հասանելի ներկայացնել ողջ գործընթացը: Այժմ, երբ դիմում են մեզ, բավականաչափ տեղկացված են`   ինչ է իրենից ներկայացնում պլաստիկ վիրահատությունը: Մեր կարծիքով նման առաջընթացի պատճառը տեղեկատվական դաշտի հասանելիությունն է`   համացանցը, ֆորումները:

 

Մեր հյուրն է էսթետիկ պլաստիկ վիրաբուժության մասնագետ Գևորգ Եղիազարյանը:

  
— Մարդիկ դարձել են ավելի տեղեկացված: Նախկինում, երբ գալիս էին մեզ մոտ, պլաստիկ վիրաբուժության մասին ընդհանրապես գաղափար չունեին, պարզապես ցանկություն էին հայտնում վիրահատել իրենց մարմնի այս կամ այն հատվածը: Ստիպված էինք հնարավորինս պարզ և հասանելի ներկայացնել ողջ գործընթացը: Այժմ, երբ դիմում են մեզ, բավականաչափ տեղկացված են`   ինչ է իրենից ներկայացնում պլաստիկ վիրահատությունը: Մեր կարծիքով նման առաջընթացի պատճառը տեղեկատվական դաշտի հասանելիությունն է`   համացանցը, ֆորումները:


— Կա՞ն մարդիկ, որոնք առաջին վիրահատությունից հետո նորից են դիմում և կա՞ արդյոք սահման, որից հետո հրաժարվում եք վիրահատելուց:


— Այցելուի կողմից մեկից ավել պլաստիկ վիրահատություններ կատարելու ցանկությունը կարող է երկու տարբեր պատճառ ունենալ:


Մի դեպքում, երբ այցելուն առաջին անգամ պլաստիկ վիրահատության է ենթարկվել, և արդյուքը նրան գոհացրել է: Բնականաբար, նա կարող է դիմել բժշկին, խորհրդակցել`   ևս մեկ վիրահատություն իրականացնելու: Սա բնական է, եթե հիմնավորված է:


Պլաստիկ վիրաբույժ Գևորգ ԵղիազարյանՍակայն մեր պրակտիկայում հանդիպում է պլաստիկ վիրաբույժին բազմաթիվ անգամ դիմելու մեկ այլ պատճառ: Գոյություն ունի մի տերմին, որը կոչվում է դիսմորֆոֆոբիա: Տեղին է նշել, որ մինչև վերջերս նախավիրահատական հետազոտությունների շրջանակում իրականացնում էինք հոգեբանի խորհրդատվություն:  Խորհրդատվությունն իրենից ներկայացնում էր MMPI թեստի անցկացում`   համակարգչային տարբերակով (15-20 րոպե), և արդյունքում ստանում էինք տարբեր չափանիշներով գրաֆիկներ, ըստ որի պարզ էր դառնում, թե այցելուի խառնվածքն ինչքանով է համապատասխանում վիրահատությանը: Նախքան վիրահատությունը, երբ այցելուին ներկայացնում էինք մի շարք հետազոտությունների անհրաժեշտությունը, սովորական էր ընդունվում, սակայն հոգեբանական խորհրդատվության նկատմամբ բացասական վերաբերմունք կար: Ելնելով  մեր ազգաբնակչության նման մոտեցումից, սկսեցինք հոգեբանի խորհրդատվությունը կիրառել միայն բացառիկ`   այցելուի ոչ ադեքվատ վերաբերմունքի դեպքում: Եթե հոգեբանի կողմից հաստատվում է դիսմորֆոֆոբիայի երևույթներ, կտրականապես հրաժարվում ենք վիրահատություն կատարելուց, քանի որ նման դեպքերում վիրահատության ցանկացած արդյունք այցելուին դուր չի գալիս: Նման դեպքերը կազմում են մեր ծառայությանը դիմողների 10-15%-ը:


Ընդունված մոտեցում կա, թե մարդիկ գնում են պլաստիկ վիրաբույժի մոտ`   խորհրդակցելու: Մենք խորհուրդներ չենք տալիս: Մեր մասնագիտության մեջ կարևոր է, որ մարդն ինքը հասկանա ու որոշում կայացնի, թե ինչ է ուզում, ոչ թե ուրիշի  խորհրդով պլաստիկ վիրահատություն իրականացնի: Նման խնդրին ճիշտ լուծում տալու համար կիրառում ենք համակարգչային մոդելավորման մեթոդը: Այսինքն, նախքան վիրահատությունը այցելուին  տարբեր դիրքերից նկարում ենք և ծրագրի միջոցով նրան ցույց տալիս այն արդյուքը, որը պրակտիկորեն  կարող ենք ստանալ: Երբեմն այցելուներն իրենք են ներկայացնում այն մոդելը, որն ուզում են ստանալ, կամ օրինակ են բերում ամսագրի մոդելների, դերասանների: Այցելուի կողմից միշտ եղել է նման մոտեցում, սակայն սա օբյեկտիվ բնույթ չի կարող ունենալ, քանի որ յուրաքանչյուրն ունի դեմքի իր առանձնահատկությունները: Հանդիպում են նաև դեպքեր, երբ այցելուն ցանկանում է շատ ավելի քիչ փոփոխություն, քան մենք կարող ենք առաջարկել:


— Պլաստիկ վիրաբուժության մեջ ո՞ր վիրահատությունն է համեմատաբար անվտանգ:


— Պլաստիկ վիրաբուժության մեջ ցանկացած վիրահատություն վտանգավոր է և չի կարելի բաժանել վտանգավոր ու ոչ վտանգավոր վիրահատությունների:


— Վիրահատությունից հետո ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ և ի՞նչ խորհուրդներ եք տալիս հիվանդներին: 


Պլաստիկ վիրաբույժ Գևորգ Եղիազարյան— Պլաստիկ վիրահատությունները կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի`   ֆուկցիոնալ և էսթետիկ վերականգնում: Օրինակ,  քթի վիրահատության ժամանակ որոշակի փոփոխություններ ենք կատարում և´ ֆունկցիոնալ, և´ էսթետիկ առումով: Բնականաբար, այստեղ որպես հետվիրահատական բարդություն առաջանում է այտուցվածություն, կապտուկներ, որոնք մի քանի շաբաթ անց վերանում են:


Ինչ վերաբերում է խորհուրդներին, փորձը ցույց է տալիս, որ բանավոր ասված խորհուրդներն արագ մոռացվում են: Այդ պատճառով հիվանդներին տալիս ենք բրոշյուրներ, որտեղ մանրամասն գրված է`   ինչ է պետք անել մինչև վիրահատությունը և վիրահատությունից հետո: Այս պարագայում խորհուրդները միշտ ձեռքի տակ են և չեն մոռացվում:


— Մարդիկ  սիլիկոնների տեղադրման վերաբերյալ շատ հակասական կարծիքներ ունեն: Դուք`   որպես պլաստիկ վիրաբույժ, ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին:


— Պլաստիկ վիրաբուժության մեջ սիլիկոնների կիրառումը մոտ 10 տարի արգելվում էր: Սիլիկոնային իմպլանտներ արտադրող ընկերությունների ամենամեծ շուկան համարվում է Ամերիկան: Այդ ընկերությունները 10 տարիների ընթացքում իրականացրեցին ամենատարբեր հետազոտություններ`   մոլեկուլյար մակարդակով, որից հետո, արդեն 7-8 տարի է, ինչ թույլատրվում է իրականացնել նման վիրահատություններ: 


Ժամանակակից իմպլանտները պարունակում են գել, որը ձևը հիշելու հատկություն ունի, և բավականին ապահով են`   100 կգ քաշ ունեցող մարդ էլ կանգնի, վերջինս չի պայթի:


Ամենատարածված միֆը սիլիկոնների մասին այն է, որ դրանք առաջացնում են կրծքի քաղցկեղ: Մենք վստահ կարող ենք ասել, որ նման բան չկա:


Մյուս թյուր կարծիքն այն է, որ նման վիրահատությունից հետո չի կարելի ինքնաթիռով թռչել, քանի որ բարձրության փոփոխությունը կարող է պատճառ լինել իմպլանտների պայթելուն:


Ներկայումս օգտագործվող իմպլանտները նույնիսկ դանակով կտրելիս գելը չի թափվում, պահպանում է ձևը:


Կա նաև թյուր կարծիք, որ իմպլանտներ տեղադրելուց հետո չի կարելի կրծքով կերակրել: Վիրահատությունների մեծամասնության դեպքում հնարավոր է իմպլանտը տեղադրել մկանի տակ և արդյունքում չխախտել կաթնագեղձի ֆունկցիան:


Պլաստիկ վիրաբույժ Գևորգ Եղիազարյան— Համաշխարհային պրակտիկայում ընդունված ստանդարտները`   թե´ մասնագիտական, թե´ տեխնիկական առումով, ինչքանո՞վ են հասանելի Հայաստանին:


— Մեր բնագավառում և, ընդհանրապես, բժշկության մեջ, աշխատում են`   որքան հնարավոր է վիրահատությունների արդյունքում քիչ բարդություններ ունենալ: 30-40 տարի առաջ քթի վիրահատություններից հետո հաճախ էին  հետվիրահատական բարդությունները: Հետագայում սկսեցին կիրառել ուլտրաձայնային լիպոսակտորներ, որոնք հնարավորություն տվեցին խուսափելու  հետվիրահատական շրջանի բարդություններից: Այսօր արդեն կիրառում են լազերային լիպոսակտորներ:


Մասնագիտական հմտությունների, գիտելիքների առումով`   մեր մասնագետները չեն զիջում արտասահմանի մասնագետներին, քանի որ այսօր կազմակերպվում են բազմաթիվ սեմինարներ, կոնֆերանսներ, որոնք հնարավորություն են տալիս տեղեկանալ ոլորտի նորություններին, տիրապետել նորագույն մեթոդներին: Տեխնիկական առումով, իհարկե, դեռևս զիջում ենք արտասահմանին: Համոզված ենք, որ մեր ասպարեզն ունի մեծ ապագա, և որ մոտ ժամանակներում տեխնիկական առումով նունյպես չենք զիջի մեր արտասահմանցի գործընկերներին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: